Սեպտեմբեր 27, 2024 16:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Կձևավորվի միջազգային կոալիցիա, որը կզբաղվի Պաղեստին անկախ պետության ստեղծման հարցով

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կձևավորվի միջազգային կոալիցիա, որը կզբաղվի Պաղեստին անկախ պետության ստեղծման հարցով։

Նյու Յորքում կայացած՝ Պաղեստինի թեմայով աշխարհի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, Ֆեյսալ բին Ֆարհանը հայտարարել է․ «Արաբական և իսլամական երկրների և եվրոպացի գործընկերների անունից հայտարարում եմք Պաղեստին պետության ձևավորման համար միջազգային կոալիցիայի ստեղծման մասին»։

Նա կոչ է արել բոլոր երկրներին միանալ այս կոալիցիային և ընդգծել համապարփակ ու արդար խաղաղության հասնելու ջանքերի անհրաժեշտությունը։ Նորվեգիայի ԱԳ նախարար Սպան Բարթ Էյդեն մտահոգություն է հայտնել Պաղեստինի և Սիոնիստական ռեժիմի միջև հակամարտության ընդլայնման և  տարածաշրջանում համապարփակ պատերազմի տարածման կապակցությամբ։ Նա նշել է․ «Մենք պետք է արագացնենք ջանքերը՝ անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ, որպեսզի կանխենք համապարփակ տարածաշրջանային պատերազմի բռնկումը»։

Սիոնիստական ռեժիմն արդեն մեկ տարի ցեղասպանություն է իրականացնում Գազայում։ Այս ընթացքում ռեժիմը ոչ միայն շարունակաբար հրաժարվել է հրադադարի հաստատան առաջարկներից, այլ նոր ճակատ է բացել օկուպացված տարածքերի հյուսիսում՝ Լիբանանի «Հեզբոլլահի» դեմ։ 
Գազայում ընթացող պատերազմը հումանիտար աղետի պատճառ է դարձել։ Եվ հիմա առկա է մտահոգություն, որ իրավիճակը կարող է կրկնվել նաև Լիբանանում։ Բացի այդ, Լիբանանի դեմ պատերազմի շարունակումը վտանգավոր է Արևմտյան Ասիայի համար, քանի որ պատերազմը կարող է տարածվել տարածաշրջանում։

ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների աջակցությամբ Լիբանանում ու Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և դրանք դադարեցնելու հարցում ՄԱԿ-ի անկարողությունն ու արաբական երկրների դիրքորոշումները, ռեժիմին հնարավորություն են տալիս շարունակել իր գործողությունները։
Արաբական երկրների մեծ մասը, բացառությամբ Եմենի, սահմանափակվել է սիոնիստների ոճրագործությունները դատապարտող հայտարարություններով և անօգուտ հանդիպումներ անցկացնելով և ոչ մի արդյունավետ միջոց չի ձեռնարկել Պաղեստինը և Լիբանանը պաշտպանելու համար։ Իսկ այդ ոճրագործությունները դադարեցնելու համար կարևոր քայլ կարող էր լինել Բահրեյնի և ԱՄԷ- ի կողմից Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի հետ հարաբերությունների խզումը, ինչը տեղի չունեցավ։
2020 թվականի սեպտեմբերին Բահրեյնը և ԱՄԷ-ն կարգավորեցին հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ, ինչից հետո Թել Ավիվում բացեցին դեսպանատներ։ Իսրայելն իր հերթին դեսպանատներ բացեց Մանամայում և Աբու Դաբիում:

Սիոնիստական ռեժիմի հետ այս երկրների հարաբերությունների խզումը կարող էր կարևոր հարված լինել հարաբերությունների կարգավորման ծրագրին, որը կարևոր է Թել Ավիվի ու հատկապես ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար՝ Արևմուտքում քաղաքական մեկուսացումը հաղթահարելու գործում։

Եվ այսօր, Պաղեստին պետության ստեղծման համար միջազգային կոալիցիա ստեղծելու Սաուդյան Արաբիայի քայլը կարևոր է քաղաքական ու իրավական տեսակետից։ Եթե ամեն ինչ չսահմանափակվի միայն հայտարարությամբ, դա կարևոր քայլ կլինի Պաղեստինին աջակցելու  հարցում, քանի որ կոալիցիային անդամակցելու են նաև եվրոպական երկրներ։ Սակայն դրան զուգահեռ, անհրաժեշտ է, որպեսզի  արաբական և իսլամական երկրները  խզեն քաղաքական և տնտեսական հարաբերությունները Սիոնիստական ռեժիմի հետ և միջազգային հարթակներում քայլեր ձեռնարկեն ռեժիմի հանցագործությունները դատապարտելու և դադարեցնելու համար:

Պիտակ