Նահատակվել է Սեյեդ Հասան Նասրալլահը
Սահաբ- Լիբանանի Հեզբոլլահը հրապարակել է հաղորդագրություն,որում հաստատել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը Սիոնիստական ռեժիմի կողմից Դահիայի (Բեյրութից հարավ) ռմբակոծության հետևանքով։
Շաբաթ օրը (սեպտեմբերի 28-ին), Լիբանանի Հեզբոլլահի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը։
«Լիբանանի ազատագրումը 2000 թվականին և մինչև 2006 թվականի աստվածային հարատև հաղթանակը, հերոսական ու պանծալի այլ մարտեր և Պաղեստինի ու Գազայի ճնշված ժողովրդին աջակցության մարտերը նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի կյանքի էջերից են»,ասված է հաղորդագրության մեջ։
Լիբանանի Հեզբոլլահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ Սեյյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը շնորհավորելով և ցավակցություն հայտնելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, բարձրաստիճան հոգևորականներին, մուջահեդներին և հավատացյալներին, Դիմադրության ժողովրդին, Լիբանանի տոկուն և մուջահեդ ժողովրդին, իսլամական ումմային և աշխարհի բոլոր ազատախոհներին ու ճնշվածներին, հստակեցվել է,-«Հեզբոլլահը իր աեմնավեհ, ամենասուրբ և ամենաթանկ նահատակին խոստանում է շարունակել ջիհադը թշնամու դեմ, աջակցել Գազային ու Պաղեստինին և պաշտպանել կայուն ու վեհ Լիբանանը»:
Անցած գիշեր (ուրբաթ) Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Բեյրութի հարավում գտնվող Դահիա շրջանի բնակելի թաղամասը, ինչի հետևանքով Լիբանանում նահատակվել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը:
Նահատակվել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օպերատիվ գծով տեղակալը։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի հետ միասին նահատակվել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օպերատիվ գծով տեղակալ` բրիգադային գեներալ Աբբաս Նիլֆորուշանը։