Իսրայելն ուրան պարունակող ռումբերով 30 հարձակում է իրականացրել Բեյրութի արվարձանների վրա
(last modified Sun, 06 Oct 2024 06:00:08 GMT )
Հոկտեմբեր 06, 2024 09:30 Asia/Tehran

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ երեկ գիշեր Իսրայելն իրականացրել է Բեյրութի վրա ամենադաժան հարձակումը։

Երեկ գիշեր ռեժիմն ավելի քան 30 հարձակում է իրականացրել Բեյրութի շիաբնակ Դահիյա և այլ շրջանների վրա։ Առանց ընդհատվելու իրականացված գործողություններն ուղղված են եղել հիմնականում Բեյրութի օդանավակայանի ճանապարհի և Ալ-Ղաբիրի շրջանի դեմ։

Փրկարար ու հրշեջ խմբերը և քաղաքացիական պաշտպանության ուժերը, Սիոնիստական ռեժիմի սպառնալիքների պատճառով, չեն կարողանում մտնել հարձակման ենթարկված տարածքներ և օգնել մարդկանց։ 

«Ֆարս» գործակալությունը հաղորդում է, որ ռեժիմի իրականացրած 30 ավիահարվածների ընթացքում մի քանի ռումբ արձակվել է բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Այդ ռումբերի մի մասը կլշռում է մեկ տոննա և պարունակում է ուրան, ինչը շատ վտանգավոր ազդեցություն ունի բնության վրա և քաղցկեղածին է։