Իրանի խորհրդարանի նախագահ. Մենք պատրաստ ենք օգնել Լիբանանյան պատերազմից տուժածներին
(last modified Sat, 12 Oct 2024 14:35:30 GMT )
Հոկտեմբեր 12, 2024 18:05 Asia/Tehran

Իրանի խորհրդարանի նախագահը Բեյրութում իր լիբանանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Իրանը պատրաստ է օդային միջանցքով օգնել լիբանանյան պատերազմից տուժածներին, տեղահանվածներին և վիրավորներին»:

Մոհամմադ  Բաղեր Ղալիբաֆը հավելել է. «Վստահ եղեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս դժվարին իրավիճակում կկանգնի Լիբանանի ժողովրդի և կառավարության ու դիմադրության կողքին։ Այստեղից ես մեկնում եմ Ժնև՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության՝ IPU-ի  անդամ պետությունների խորհրդարանների նախագահների նիստին։ Աշխարհի երկրների խորհրդարանների բոլոր նախագահներին անպայման կփոխանցեմ Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների ճնշվածության ուղերձը»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս ժամանակահատվածում և տարբեր ոլորտներում անշուշտ, կաջակցի Լիբանանի կառավարության և ժողովրդի որոշումներին։