Լիբանանի «Հիզբոլլահը» ներկայացրել է «Ղադիր 2» հրթիռը
Լիբանանի «Հեզբոլլահի» պատերազմի տեղեկատվական բաժինը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվել են իսլամական դիմադրության «Ղադիր 2» նոր հրթիռի բնութագրերը։
«Ալ Մայադինի» հաղորդմամբ՝ «Ղադեր 2» հրթիռի տրամագիծը 620 մմ է, երկարությունը՝՝ 8 մետր 60 սանտիմետր։
«Հեզբոլլահը» հայտարարել է, որ «Ղադեր 2» հրթիռը կշռում է 3 հազար 200 կգ, իսկ մարտագլխիկը՝ 405 կգ։ Հրթիռի հեռահարությունը 250 կմ է։
«Ղադեր 2» հրթիռը ցամաքային բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է իսլամական դիմադրության ինժեներների կողմից և 2024 թվականի հոկտեմբերի 14-ից կիրառվում է մարտադաշտում։
Ըստ այս տեսանյութի՝ «Ղադեր 2» հրթիռն ունի 5 մետր ճշգրտություն և օգտագործվում է հակառակորդի կենսական նշանակության թիրախները խոցելու համար։ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ հրթիռն ունի ոչնչացման բարձր կարողություն։
Սեպտեմբերի 23-ից սիոնիստական բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։
Ի պատասխան այդ հարձակումների, «Հեզբոլլահը» մի քանի գործողություններ է իրականացրել բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական դիրքերի ու բնակավայրերի դեմ, առանց թիրախավորել;ու խաղաղ բնակչությանը։