Լիբանանի հարավին իսրայելական հարվածից ԶԼՄ 3 աշխատակից է զոհվել
Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։
Լիբանանի հարավում գտնվող Հասբայա գյուղի տանը Իսրայելի ՌՕՈւ–ի հարվածի հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում «Ալ Մայադին» լիբանանյան հեռուստաալիքի օպերատորն ու ինժեները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնել էին, որ գիշերը Իսրայելական ավիացիան Հասբայա բնակավայրում հարված է հասցրել տանը, որտեղ մի շարք լիբանանյան և արաբական հեռուստաալիքների նկարահանող խմբեր են եղել։
«Թշնամու հարվածի հետևանքով զոհվել է «Ալ Մանար» հեռուստաալիքի օպերատորը (Վիսամ Քասեմ), ինչպես նաև «Ալ–Մայադին» հեռուստաալիքի օպերատորը և ինժեները (Մոդամադ Ռիդան և Հասանա Նաջարան)», – ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով` լրագրողների շրջանում վիրավորներ կան, նրանց օգնություն է ցուցաբերվում։ Շենքում գտնվել են նաև «Ալ Ջադիդ» և «Ալ Ջազիրա» հեռուստաալիքների նկարահանող խմբերը։