Իսրայելն անկարող է դիմակայել «Հեզբոլլահի» ԱԹՍ-ներին 
(last modified Sat, 26 Oct 2024 06:42:42 GMT )
Հոկտեմբեր 26, 2024 10:12 Asia/Tehran
  • Իսրայելն անկարող է դիմակայել «Հեզբոլլահի» ԱԹՍ-ներին 

Սիոնիստ վերլուծաբանն ընդունել է, որ Իսրայելն անկարող է դիմակայել «Հեզբոլլահի» ԱԹՍ-ներին 

Սիոնիստական  Walla կայքի ռազմական վերլուծաբան Ամիր Բոխբութը նշել է, որ ռեժիմի բանակը չի կարողանում դիմակայել օկուպացված տարածքների ուղղությամբ արձակված ԱԹՍ-ներին։ Նա անդրադարձել է բազմաթիվ նման դեպքերի, այդ թվում՝ վերջերս «Հեզբոլլահի» ռադարախույս ԱԹՍ-ներով իրականացված գործողությունը։   
ԻՌՆԱ—ն, հղում անելով «Սահաբ» գործակալությանը, հաղորդում է, որ Բուխբութն ասել է․ «ԱԹՍ-ների սպառնալիքներին դիմակայելու հարցում բացեր կան, որոնց մասին չի խոսվում, սակայն  2023 թվականի հոկտեմբերի 7-ից դրանք պարզ են  բոլորի համար»։
Վերլուծաբանը նշել է․ «Ռադարախույս  և Իսրայելի վարչապետի տան մոտ հասած ԱԹՍ-ն  ոչ պակաս ուժեղ  հարված էր, քան  Գոլանի  զորանոցի թիրախավորումը»։
Սեպտեմբերի 23-ից սիոնիստական բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք «Հեզբոլլահն» անպատասխան չի թողել։