Սիոնսիտական ռեժիմը կեղծում է պատերազմի վիճակագրությունն ու վնասների մասին տեղեկատվությունը 
(last modified Sat, 26 Oct 2024 07:49:39 GMT )
Հոկտեմբեր 26, 2024 11:19 Asia/Tehran
  • Սիոնսիտական ռեժիմը կեղծում է պատերազմի վիճակագրությունն ու վնասների մասին տեղեկատվությունը 

Դիմադրության խմբերի գործողություններին դիմակայելու անկարողության պատճառով, Սիոնիստական ռեժիմի իշխանությունները կեղծում են պատերազմի վիճակագրությունն ու վնասների մասին տեղեկատվությունը։

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության հրապարակած տվյալներով,  Գազայի պատերազմի ընթացքում  վիրավորվել է ոստիկանական ուժերի, Շին Բեթի՝ հանրային անվտանգության ծառայության և պահեստային ստորաբաժանումների ավելի քան 10 հազար ծառայող։
Նախարարությունը հայտարարել է, որ 2023թ․ հոկտեմբերի 7-ից հետո սպանվել է 890 զինվոր, ոստիկան և Շին Բեթի անդամ։ 
Հայտարարության համաձայն՝ զոհերի թվում են անվտանգության աշխատակիցներ, որոնք սպանվել են Գազայում, Պաղեստինի հյուսիում, Լիբանանի հարավում և Հորդանան գետի Արևմտյան ափին:
Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ հարավային Լիբանանում տեղի ունեցած մարտերում կրել է մարդկային մեծ կորուստներ և ունեցել մեծ թվով վիրավորներ։
Վերջին մի քանի ժամվա ընթացքում Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» հարձակումների և կրակոցների հետևանքով զոհվել է մոտ 13 իսրայելցի զինվոր։ Լիբանանցի մարտիկները  Էյթ ալ-Շաաբում դարանակալել են սիոնիստ զինվորներին ու մի քանի ժամ տևած բախումների ժամանակ սպանել ու վիրավորել նրանցից մի քանիսին։
Նոր վիճակագրական տվյալների համաձայն՝  Սիոնիստական ռեժիմի իշխանությունները Գազայի պատերազմի սկզբից թաքցնում են ռեժիմի բանակի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն ու դրանց հետևանքները:
Հակառակ պատերազմի վերաբերյալ ռեժիմի պաշտոնյաների պնդումների՝ Իսրայելի բանակը խիստ վնասներ է կրել  Դիմադրության խմբերի գործողություններից, ինչն այլևս հնարավոր չէ թաքցնել։ 
«Ալ-Աղսայի» փոթորիկ գործողությունից և Դիմադրության խմբերի հաջողություններից հետո, Սիոնիստական բանակը ստիպված եղավ հրապարակել Գազայի պատերազմի հետևանքների մասին զեկույց, որում երևում է, որ բանակը լուրջ խնդիրների առջև է կանգնած։
Գազայի պատերազմի սկզբից ի վեր սիոնիստական իշխանություններն ամերիկյան և արևմտյան լրատվամիջոցների լայնածավալ աջակցությամբ ձգտում էին կեղծ լուրերի միջոցով փոխել պատերազմի իրականությունը: Այս քաղաքականության կիրառման ըթնացքում նախ կանխվում էր այնպիսի լուրերի հրապարակումը, որոնք պատմում էին Գազայի ժողովրդի նկատմամբ Իրսայելի ոճրագործությունների մասին։ Մյուս նպատակը ԴԻմադրության գործողությունների հաջողությունները լուսաբանումը կանխելն էր։ 
Ռեժիմի բանակի զեկույցում երևում է, որ  Թել Ավիվի ներքին ճգնաժամը տարածվել է նաև բանակում և իրականությունը թաքցնելն այլևս հնարավոր չէ։ Գազայի պատերազմի շարունակմանը զուգահեռ, սիոնիստ զինվորների թուլությունն ու խոցելիությունը մեծացել է։
Աճում է նաև բանակի ու Նեթանյահուի կաբինետի միեջև տարաձայնությունների թիվը։ Ռազմական տվյալների արտահոսքը և իշխանությունների կողմից այդ տվյալների հաստատումը վկայում է այն մասին, որ  հրամանատարները դժգոհ են բանակի վիճակից։ 
Գազայի և Լիբանանի պատերազմներում Սիոնիստական բանակի զոհերի թվի աճը տարածաշրջանում Թել Ավիվի ռազմական գործողությունների հետևանքներից է, ինչն այսօր ստիպված են եղել խոստովանել նաև ռեժիմի իշխանությունները:
Պատերազմի շարունակման և դրա ընդլայնման արդյունքը սիոնիստների համար կլինի  ռեժիմի ռազմական, անվտանգության և լրտեսական հենակետերի վրա հարձակումների աճն ու զոհերի թվի աճը։ 
Պաղեստինյան զինյալ խմբավորումներն ու լիբանանյան դիմադրությունն օգտագործել են իրենց կարողությունները սիոնիստական բանակին դիմակայելու համար։

Պիտակ