Եմենի  զինված ուժերն ԱԹՍ-ով հարձակում են իրականացրել Սիոնիստական ռեժիմին պատկանող նավի վրա
(last modified 2024-10-19T06:30:42+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 10:00 Asia/Tehran
  • Եմենի  զինված ուժերն ԱԹՍ-ով հարձակում են իրականացրել Սիոնիստական ռեժիմին պատկանող նավի վրա

Եմենի ԶՈՒ խոսնակը հայտարարել է օկուպացված տարածքներ մեկնող նավի վրա ԱԹՍ-ով իրականացված հարձակման մասին։


Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ՝ Յահյա Սարին ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Եմենի զինված ուժերն Արաբական ծովում մի քանի հարձակողական անօդաչու սարքերով հարձակվել են  MEGALOPOLIS նավի վրա, որը խախտել է  դեպի Պաղեստինի նավահանգիստներ  երթևեկության արգելքի մասին օրենքը։ 
Նա նշել է, որ Սիոնիստական ռեժիմի ծովային շրջափակումը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի դադարել Գազայի հատվածի ու Լիբանանի ագրեսիան ու շրջափակումը։
Վերջին ամիսներին,  Գազայում «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո, ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի, Եմենի բանակը թիրախավորել է Երուսաղեմն օկուպացրած ռեժիմին պատկանող կամ  Կարմիր ծովի օկուպացված տարածքներով և Բաբ ալ-Մանդաբ նեղուցով անցնող մի շարք  նավեր:

Պիտակ