ԱՄՆ-ն ու Բրիտանիան համատեղ ավիահարձակում են իրականացրել Եմենի մայրաքաղաքի վրա
(last modified 2024-10-17T07:57:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 11:27 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ն ու Բրիտանիան համատեղ ավիահարձակում են իրականացրել Եմենի մայրաքաղաքի վրա

ԱՄՆ-ն ու Բրիտանիան երեք համատեղ ավիահարձակում են իրականացրել Եմենի մայրաքաղաք Սանաայի վրա։

Եմենի «Սաբա» պաշտոնական լրատվական գործակալությունը  հինգշաբթի առավոտյան հայտնել է, որ ամերիկյան և բրիտանական ռազմական ինքնաթիռները ներխուժել են Սանա և Սաադա նահանգների տարածքներ։

«Ալ Մայադին» գործակալությունը հաղորդել է, որ ամերիկյան և բրիտանական կործանիչները ռմբակոծել են Եմենի հյուսիսում գտնվող Սաադա քաղաքի արևելյան շրջանները։

Իսկ երեքշաբթի օրն ամերիկյան և բրիտանական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել էին  Եմենի արևմտյան Հոդեյդա նահանգը։

Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումներն իրականացվում են ի պատասխան  Կարմիր, Արաբական և Միջերկրական ծովերում Սիոնիստական ռեժիմի հետ կապված նավերի դեմ այս երկրի բանակի գործողությունների։

2023 թվականի նոյեմբերից Եմենի բանակը տասնյակ հրթիռային և անօդաչու սարքերով հարձակումներ է իրականացրել Կարմիր և Արաբական ծովում Սիոնիստական ռեժիմի հետ կապված առևտրային նավերի վրա:

Գազայում Իրսայելի սանձազերծած պատերազմի ընթացքում Եմենի զինված ուժերը դեպի օկուպացված Պաղեստին մեկնող ոչ մի նավի թույլ չեն տվել  անցնել Կարմիր ծովով և Բաբ ալ-Մանդաբ նեղուցով:

 

Պիտակ