«Շեյխ Նաիմ Ղասեմը» դարձավ Լիբանանում Հեզբոլլահի նոր գլխավոր քարտուղարը
Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհուրդը հայտարարեց «Շեյխ Նաիմ Ղասեմին» որպես այս շարժման նոր գլխավոր քարտուղար ընտրելու մասին։
«Սահաբ» ցանցի հաղորդման համաձայն, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, Լիբանանի Հեզբոլլահի կենտրոնական խորհուրդը հաղորդագրություն է տարածել, և հաստատելով այս շարժման նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ հայտարարել է, որ հավատարիմ մնալով շարժման իդեալներին ու նպատակներին, գործելով գլխավոր քարտուղարի ընտրության պաշտոնական մեխանիզմների հիման վրա, կենտրոնական խորհուրդը «Շեյխ Նաիմ Ղասեմին» ընտրել է որպես Հեզբոլլահի գլխավոր քարտուղար և դրա դրոշակակիր։
Այս հայտարարության մեկ այլ հատվածում նշվում է․ «Մենք լիբանանյան համբերատար և հավատարիմ ժողովրդի հետ պայմանավորվում ենք, որ մինչև հաղթանակի հասնելը, ջանքեր կգործադրենք Հեզբոլլահի իդեալներն ու նպատակներն իրականացնելու և Հեզբոլլահի դրոշը ծածանված պահելու ուղղությամբ»։
Ահաբեկչական գործողություններով «Հեզբոլլահի» մի շարք հրամանատարներին սպանելով, սիոնիստական բանակը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին լայնածավալ հարձակումներ սկսեց հարավային Լիբանանի տարբեր շրջանների վրա, այնուհետև Հեզբոլլահի հզորությունը ոչնչացնելու նպատակով՝ Բեյրութի հարավային Դահիայի շրջանը ռմբակոծելով ապանեց լիբանանյան «Հեզբոլլահ» գլխավոր քարտուղար նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահին և դիմադրության առանցքի մի շարք հրամանատարներին։