Ինչպե՞ս է «Հեզբոլլահը» Լիբանանի սահմանին պարտության մատնել Իսրայելի բանակին
Pars Today-ի հաղորդմամբ՝ Սիոնիստական ռեժիմի բանակի զոհերի ու վնասների վերաբերյալ վերջին վիճակագրական տվյալները վկայում են, որ Լիբանանի հարավը գրավելու և այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու՝ ռեժիմի ծրագիրն ի չիք է դարձել ու բանակին սպասվում է ավելի ծանր պարտություն, քան 2006թ․ 33 օրյա պատերազմի ժամանակ։
Լիբանանի Դիմադրությունը հրապարակել է երկրի սահմանային շրջաններում տեղի ունեցած բախումների վիճակագրությունը։
Ըստ այդ տվյալների՝ բախումների ժամանակ զոհվել է 90 սիոնիստ զինվոր, վիրավորվել՝ 750-ը, ոչնչացվել է 38 միավոր «Մերկավա 450» տանկ, 1 «Հերմես 900» ԱԹՍ, 4 ռազմական բուլդոզեր, 1 Համեր տեսակի ավտոմեքենա և մեկ զրահամեքենա։ Սա ռեժիմի կրած վսաների միայն մի մասն է, քանի որ այս զեկույցում ներառված չեն հենակետերում ու զորանոցներում, ավաններում ու օկուպացված քաղաքներում կրած կորուստները։
Ավելի վաղ, Իսրայելի բանակը հայտարարել էր հյուսիսային հատվածներում տեղի ունեցած մարտերի ժամանակ մեկ ամսում 75 զինվորի մահվան մասին։ Բացի այդ նշվել էր, որ բախումների ժամանակ երկու օրում վիրավորվել է 85 զինվոր։
Ռեժիմի ԱՆ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 15-ից բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող հիվանդանոցներ ընդունված վիրավորների ընդհանուր թիվը հասել է 784-ի։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, ռեժիմի 12-րդ ալիքի հետ զրույցում, Նեթանյահուի կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով և խախտելով բանակի ու ռազմական հաստատությունների կողմից պարտադրված գրաքննությունը, հայտարարել է․ «Վիրավորների թիվը կազմել է 11 հազար, զոհերինը՝ 890։ Եթե կաբինետը ինչ-որ բան չանի, վաղը ևս մի քանի իսրայելցի զինվորներ կսպանվեն։ Մենք չենք կարող անտեսել այս փաստը։ Մի՞թե կարող ենք ասել, որ ամեն ինչ այնպես է, ինչպես մենք ենք ցանկանում»։
Անդրադառնալով հյուսիսային ճակատում տիրող քաոսային իրավիճակին, իսրայելական ԶԼՄ-ներն ու բանակի հրամանատարները հայտարարել են, որ մարդիկ ամեն առավոտ արթնանում են ազդանշանների ձայնից, իսկ «Հեզբոլլահին» հաջողվել է շատ արագ վերականգնել իր ուժն իսկ Լիբանանի հարավը վերածվել է իսրայելցի զինվորների մահվան ծուղակի:
Ռեժիմի բանակի պահեստային գեներալ և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Իլան Պատոն հայտարարել է, որ «Հեզբոլլահը» պահպանել է իր հրթիռային հզորությունը։
Նա նշել է․ ««Հեզբոլլահի» նպատակն է հոգնեցնել Իսրայելին քայքայիչ պատերազմում և խմբավորումը խելամտորեն կառավարում է պատերազմը: «Հեզբոլլահի» թիրախում գտնվող վայրերն ինչպես նաև արձակված հրթիռների քանակն ամբողջությամբ հաշվարկված են»։
Լիբանանի «Հեզբոլլահը», սեյեդ Հասան Նասրալլահի և մի քանի հրամանատարների մահից հետո բարդ ժամանակներ է ունեցել, սակայն ցույց է տվել, որ նույնիսկ այդ դժվար օրերին և ղեկավարների բացակայության պայմաններում, կարգապահորեն է վարում իր ռազմավարությունը:
«Հեզբոլլահն» արդյունավետ կերպով պատասխանել է հակառակորդի ցամաքային հարձակումներին՝ հրթիռակոծությունների, ռմբակոծությունների ու զրահապատ հրթիռների միջոցով ծանր հարվածներ հասցնելով վերջինիս։
Իսկ օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող ավանների տարհանման մասին «Հեզբոլլահի» հրամանից հետո, սիոնիստների տեղահանման նոր ալիք է սկսվել, ինչը մեծ ապտակ է Նեթանյահուի կաբինետին։
Օկուպացված տարածքների հյուսիսի բնակիչների համար «Հեզբոլլահի» հրթիռակոծությունները դարձել են առօրյաի մի մասը, իսկ հրթիռային հարվածների հեռահարությունն ու ինտենսիվությունը մեծացել է։ Արդյունքում, իրենց տներ վերադառնալու փոխարեն, անվտանգության ազդանշանների միանալուն զուգահեռ, ավանաբնակները մտնում են ապաստարաններ։
Այն ծանր գինը, որ վճարում է իսրայելական բանակն ամեն օր Լիբանանում «Հեզբոլլահի» հետ ցամաքային մարտերի ժամանակ, փորձագետներին ստիպել է Նեթանյահուի կառավարությանն առաջարկել ավելի իրատեսական լինել «Հեզբոլլահի» հնարավորությունները գնահատելու հարցում։ Քանի որ խմբավորումը կարողացել է ոչ միայն պահպանել էր զսպող ուժն այլև պարտության մատնել իսրայելական բանակին։