Լիբանանի հարավում զոհվել ու վիրավորվել է հազար սիոնիստ զինվոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225094-Լիբանանի_հարավում_զոհվել_ու_վիրավորվել_է_հազար_սիոնիստ_զինվոր
Իսլամական Դիմադրության մամուլի գրասենյակլը հայտնել է, որ Լիբանանի հարավում ցամաքային մարտերի սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել է մոտ հազար սիոնիստ զինվոր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2024 07:28 Asia/Tehran
  • Լիբանանի հարավում զոհվել ու վիրավորվել է հազար սիոնիստ զինվոր

Իսլամական Դիմադրության մամուլի գրասենյակլը հայտնել է, որ Լիբանանի հարավում ցամաքային մարտերի սկզբից ի վեր սպանվել կամ վիրավորվել է մոտ հազար սիոնիստ զինվոր։

Այս մասին հայտնում է «Սահաբ» գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի կայքին։

Իսլամական դիմադրության օպերատիվ գրասենյակի հայտարարության մեջ նշվում է. «Լիբանանի հարավում ցամաքային մարտերի սկզբից ի վեր վիրավորվել է ավելի քան 900 և սպանվել՝ 95 սիոնիստ զինվոր»։ 

Ըստ այս հայտարարության՝ մարտերի ժամանակ ոչնչացվել է նաև 42 «Մերկավա» տանկ, 4 ռազմական բուլդոզեր, երկու Համմեր զրահամեքենա և մեկ ռազմական փոխադրամիջոց։ դիմադրության մարտիկները խոցել են 3 Hermes 450 և երկու Hermes 900 ԱԹՍ։

Սիոնիստական բանակը 2024 թվականի սեպտեմբերի 23-ից լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։

Լիբանանի «Հեզբոլլահը» չի լռել խաղաղ բնակիչների թիրախավորման դեմ և պատասխան գործողություններ է իրականացրել  Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական դիրքերի և բնակավայրերի դեմ։