Իսրայելական լրատվամիջոցները վկայակոչելով Թել Ավիվի պաշտոնյաներին. Ե՞րբ է Իրանը հարձակվելու
Parstoday - «Մաարիվ» թերթը շաբաթ օրը մեջբերելով CNN-ը գրել է. -Իրանը ծրագրում է «վճռական և ցավոտ պատասխան» տալ Իսրայելին։
Հոկտեմբերի 26-ին Սիոնիստական ռեժիմը լարվածություն առաջացնելու նպատակով, հարձակվել է Թեհրանի, Խուզեստանի և Իլամ նահանգների ռազմական կենտրոնների վրա, սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը, կարողացել է հաջողությամբ դիմակայել իսրայելական ռեժիմի այս ագրեսիվ գործողությանը։
Համաձայն Parstoday-ի հաղորդման, որը մեջբերում է Fars լրատվական գործակալությունը, իսրայելական լրատվամիջոցները շաբաթ օրը գրել են. «Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թել Ավիվը հետևում է Թեհրանում որոշումների կայացման գործընթացին, թե արդյոք հարձակումը կիրականացվի, և եթե այո, ապա ե՞րբ և որտեղի՞ց»:
Իսրայելական լրատվամիջոցները նաև անդրադարձել են Իսլամական հեղափոխության առաջնորդի այն խոսքերին, որ Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի ազգի դեմ ցանկացած գործողություն կարժանանա վճռական և ջախջախիչ պատասխանի, նրանք հստակ են համարել Իրանի հարձակումը Սիոնիստական ռեժիմի դիրքերի վրա և հայտարարել են. «Այս անգամ թիրախը լինելու են ռեժիմի ռազմական կենտրոնները»։
Որոշ իսրայելական լրատվամիջոցներ ենթադրում են, որ Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմին ամերիկյան ընտրություններից հետո է: Մինչդեռ «Մաարիվ» թերթը շաբաթ օրը՝ վկայակոչելով «CNN»-ին, գրել է. «Իրանը «վճռական և ցավոտ պատասխան» է ծրագրում և հավանաբար, ամերիկյան ընտրություններից առաջ կհարձակվի օկուպացված տարածքների վրա»։
Միաժամանակ Իրանի իրազեկ աղբյուրները հաստատել են, որ «Ազնիվ խոստում-3» գործողությունը քանակով ու որակով առնվազն կրկնակի գերազանցում է «Ազնիվ խոստում-2»-ի գործողությանը։
Ըստ Լոնդոնում լույս տեսնող Al-Arabi Al-Jadeed թերթի, «Ազնիվ խոստում-3» գործողությունը բազմակողմանի գործողություն է, որը չի սահմանափակվելու միայն հրթիռների արձակմամբ»:
Ըստ այս զեկույցի՝ հրթիռները, որոնք Իրանը կօգտագործի գրավյալ տարածքների վրա հարձակման ժամանակ, «կունենան ավելի մեծ ու ծանր մարտագլխիկներ, քան այն հրթիռների որոնք ոգտագոծվել էին վերջին երկու գործողությունների ժամանակ»։