Իսրայելը շարունակում է ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները
Սիոնիստական ռեժիմի բանակը շարունակում է հարձակումները հարավային Լիբանանում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Տյուրոս քաղաքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների արդյունքում նահատակվել է առնվազն 6 մարդ, վիրավորվել՝ 38-ը։ ԶԼՄ-ները հաղորդում են նաև Բեյրութի հարավում գտնվող Դահիե շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի 11 հարձակումների մասին:
Ավելի վաղ, Սիոնիստական ռեժիմի բանակի խոսնակը մի շարք շրջանների, այդ թվում՝ Քոյ Ալ-Բրիքի և Բուրջ Ալ-Բարաջանեի բնակիչներին խնդրել էր լքել այդ տարածքները։
Շաբաթ օրը ռեժիմի բանակը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ-Լիլկի տարածքում տեղակայված համալսարանի մերձակայքը։
Լիբանանի ԱՆ տվյալներով՝ Սիոնիստական ռեժիմի հարձակումների զոհերի թիվը մինչ այժմ կազմել է 3 հազար 150, վիրավորներինը՝ 13 հազար 888 հոգի։
Սեպտեմբերի 23-ին սիոնիստական բանակը լայնածավալ հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։
Ի պատասխան այդ ագրեսիայի, Լիբանանի «Հեզբոլլահը» բռնագրավված Պաղեստինի հյուսիսում հրթիռակոծել է սիոնիստների դիրքերը։