Օքսֆամ. Գազայում Իսրայելի ռեժիմի գործողությունները մարդկության դեմ հանցագործության օրինակ են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225452-Օքսֆամ._Գազայում_Իսրայելի_ռեժիմի_գործողությունները_մարդկության_դեմ_հանցագործության_օրինակ_են
Աղքատության, սովի և անարդարության դեմ պայքարի միջազգային կազմակերպության (Օքսֆամ) գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի ռեժիմի գործողությունները մարդկության դեմ հանցագործության օրինակ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2024 08:06 Asia/Tehran
  • Օքսֆամ. Գազայում  Իսրայելի ռեժիմի գործողությունները մարդկության դեմ հանցագործության օրինակ են

Աղքատության, սովի և անարդարության դեմ պայքարի միջազգային կազմակերպության (Օքսֆամ) գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Գազայում Իսրայելի ռեժիմի գործողությունները մարդկության դեմ հանցագործության օրինակ են։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է․ «Օքսֆամի Արևմտյան Ասիայի բաժնի տնօրեն Սալի Աբի Խալիլը հայտարարել է, որ իսրայելական վարչակարգն ավելի քան մեկ տարի սովը որպես զենք է օգտագործում Գազայի հատվածի դեմ պատերազմում, ինչը մարդկության դեմ հանցագործության օրինակ է»։
Նա նշել է․ «Ժամանակն է, որ համաշխարհային առաջնորդներն ամեն ինչ անեն՝ դադարեցնելու իսրայելական ռեժիմի կողմից Գազայի անողոք ռմբակոծումը և ապահովելու, որ օգնությունը հասնի այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն»:
2023 թվականի հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին  զանգվածային ջարդերի է ենթարկում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին։ Իսկ միջազգային հանրության և մարդու իրավունքների ինստիտուտների լռության պատճառով,  ռեժիմի ռազմական մեքենան շարունակում է սպանել կանանց ու երեխաներին։ 
Պատերազմի հետևանքով Գազայի հատվածի տների և ենթակառուցվածքների 70%-ը ավերվել է, իսկ պաշարումն ու հումանիտար ծանր ճգնաժամը, աննախադեպ սովի հետ մեկտեղ, սպառնում են այս շրջանի բնակիչների կյանքին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի հարձակումների զոհերի թիվը հասել է 43 հազար 500-ի,  վիրավորներինը՝ 103 հազարի։