Իլան Պապե. Սիոնիզմի գաղափարախոսության ոչնչացումն ավելի մոտ է, քան երբևէ
-
Իլան Պապե. Սիոնիզմի գաղափարախոսության ոչնչացումն ավելի մոտ է, քան երբևէ
Pars Today - Իսրայելցի գրող Իլան Պապեն իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Գազայի ցեղասպանությունն իրականացվում է մի ռեժիմի կողմից, որը կարծում է, որ պատմական հնարավորություն է ձեռք բերել ոչնչացնելու Պաղեստինը որպես գաղափար, և այժմ Թել Ավիվի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է։
Ուրբաթ օրը իսրայելցի պատմաբան, գրող Իլան Պապեն, նկարագրելով այն, ինչ տեղի է ունենում Գազայում, ասաց. -Գազայի հատվածում Իսրայելի քաղաքականության միակ նկարագրությունը ցեղասպանությունն է: Ոչ միայն մեծ թվով զոհերի պատճառով, որոնցից շատերը կանայք և երեխաներ են, այլ նաև այն պատճառով, որ այս գործողությունների հետևում կա գաղափար. Որպեսզի կարողանան ոչնչացնել Գազայի և գուցե ողջ Պաղեստինի բնակչությանը։
Ի պատասխան El Pais-ի թղթակցի, ով հարցրեց. «Դուք մի քանի ամիս առաջ մի հոդվածում նշել եք, որ սիոնիզմը փլուզվում է. Արդյոք դեռ այդ կարծիքն ունեք», Իսրայելցի այս գրողն ասել է. «Այո, միանշանակ։ Ես բացահայտել եմ մի քանի գործընթացներ, որոնք միասին կարող են կործանել սիոնիզմը որպես գաղափարախոսություն, և այս գործընթացը մեծացել է այն պահից, երբ ես գրեցի իմ հոդվածը»:
Ըստ վերջին տեղեկությունների, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով ավելի քան 43 հազար պաղեստինցի է նահատակվել, և ավելի քան 107 հազարը վիրավորվել է։