Ղարիբաբադի. Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերը հաղթանակ է Պաղեստինի կողմնակիցների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226016-Ղարիբաբադի._Նեթանյահուի_և_Գալանտի_ձերբակալության_օրդերը_հաղթանակ_է_Պաղեստինի_կողմնակիցների_համար
ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը հաղթանակ է Պաղեստինի կողմնակիցների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 05:23 Asia/Tehran
  • Ղարիբաբադի. Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերը հաղթանակ է Պաղեստինի կողմնակիցների համար

ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը հաղթանակ է Պաղեստինի կողմնակիցների համար։


ԻԻՀ ԱԳ նախարարի իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ  Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը հաղթանակ է  Պաղեստինի կողմնակիցների համար։
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ Ղարիբաբադին ասել է․ «Այս վճիռը հաղթանակ է Պաղեստինի ճնշված ժողովրդի, Դիմադրության առանցքի ու նրանց աջակիցների, և պարտություն՝ Սիոնիստական ռեժիմի ու նրա կողմնակիցների համար։ Վճիռը վկայում է այն մասին, որ դատարանի երզակացությամբ՝ Սիոնիստական հանցագործ ռեժին իրականացրել է ռազմական հանցագործություններ»։
Նայեմբերի 21-ին Հաագայի մկջազգային քրեական դատարանը Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր է տվել՝ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և սովը որպես զենք օգտագործելու մեղադրանքով։
2023թ․ հոկտեմբերի 7-ից ԱՄՆ-ի ու արևմտյան մի շարք երկրների աջակցությամբ Գազայի դեմ Իսրայելի վարած լայնածավալ պատերազմի ընթացքում  զոհվել է ավելի քան 44 հազար, վիրավորվել՝ ավելի քան 104 հազար մարդ: