Իսրայելցի հանցագործների դեմ Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ պաղեստինցիների տեսանկյունից
Pars Today- ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը Սիոնիստական ռեժիմի վարչապետի և պատերազմի նախկին նախարարի ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռը համարել է Արևմուտքի հանձնառության քննություն։
Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն ուրբաթ օրը, նշելով , որ «Մենք ականատես ենք արևմտյան երկրների միջև անջրպետի՝ Միջազգային քրեական դատարանի վճռի շուրջ» ասաց, որ Իսրայելի առաջնորդներին ձերբակալելու օրդերը իրականում արդարադատության և կոտորածի մեղավորներին պատժելու մեր պահանջների իրականացումն է, և պետք է պաշտպանել պաղեստինցիներին ռմբակոծությունից, կոտորածից ու սովահարությունից։
Ըստ Pars Today-ի, Միջազգային քրեական դատարանը հինգշաբթի (նոյեմբերի 21-ին) կարգադրել է ձերբակալել Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և այս ռեժիմի պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանթին՝ պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և Գազայի ժողովրդի նկատմամբ սովը որպես զենք օգտագործելու համար:
Այս կապակցությամբ «Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» թերթը գրել է. «Գազայի ժողովուրդը կասկածանքով է վերաբերվում Սիոնիստական ռեժիմի երկու պաշտոնյաների ձերբակալության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշմանը, և նրանք հույս չունեն, որ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերը կհանգեցնի Գազայի պատերազմի դադարեցմանը»:
«Ալ-Արաբի Ալ-Ջադիդը» նշել է, որ Գազայի բնակիչները Միջազգային քրեական դատարանի կողմից այս դատավճռի կայացումը համարում են Գազայի բնակիչների տառապանքների ու դժվարությունների ճանաչում և խոստովանում։
Խան Յունիս քաղաքի բնակիչ, պաղեստինցի Սաբեր Աբուղալին ասել է. «Այս վճիռը երբեք չի իրականացվի, քանի որ Սիոնիստական ռեժիմին աջակցում է ԱՄՆ-ը վետոյի իրավունքով և երբեք պատասխանատվության չի ենթարկվի»:
Պաղեստինի մեկ այլ քաղաքացի Սաիդ Աբու Յուսեֆն էլ ասել է․ «Միջազգային քրեական դատարանը շատ է ձգձգել ու ուշացրել։ Մենք 76 տարի է՝ ականատես ենք այս իրավիճակին, և ինչ որոշում էլ որ ընդունվում է, չի իրականացվում, և այս հարցում առանձնապես զարգացում չկա»։
Մյուս կողմից, Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Հասան Հանիզադեն ասում է, որ Արևմտյան երկրները և Միացյալ Նահանգները, բացի Սիոնիստական ռեժիմի կոտորելու մեքենային աջակցելուց, այս ռեժիմին աջակցում են նաև միջազգային ատյաններում, ինչպիսին է Անվտանգության խորհուրդը, որտեղ մի քանի անգամ վետո են դրել Գազայում հրադադարի մասին մի քանի բանաձևերի վրա: