Իրանը մերժել է իսրայելցի ռաբբիի սպանությանը մասնակցության մասին պնդումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226128-Իրանը_մերժել_է_իսրայելցի_ռաբբիի_սպանությանը_մասնակցության_մասին_պնդումը
Աբու Դաբիում Իրանի դեսպանատունը կտրականապես մերժել է ԱՄԷ-ում սիոնիստ ռաբբիի սպանության հետ կապված որևէ կապի մասին պնդումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2024 07:01 Asia/Tehran
  • Իրանը մերժել է իսրայելցի ռաբբիի սպանությանը մասնակցության մասին պնդումը

Աբու Դաբիում Իրանի դեսպանատունը կտրականապես մերժել է ԱՄԷ-ում սիոնիստ ռաբբիի սպանության հետ կապված որևէ կապի մասին պնդումը։

Կիրակի օրը սիոնսիտական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄԷ-ում հայտնաբերվել է անհետացած սիոնիստ ռաբբի  Ցեֆի Կոգանի  մարմինը։
Նույն օրը ԱՄԷ-ի ՆԳՆ-ն հայտարարեց, որ սպանության հեղինակներից երեքը ձերբակալվել են։
Տեսֆի Կոգանի սպանության մասին լուրերի հրապարակումից հետո, որոշ արևմտյան լրատվամիջոցներ և Սիոնիստական ռեժիմն Իրանին մեղադրեցին  սպանությանը ներգրավված լինելու մեջ։  
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ արձագանքելով Reuters-ի պնդմանը, ԱՄԷ-ում ԻԻՀ դեսպանատունը հայտարարել է. «Մենք կտրականապես մերժում ենք այն պնդումները, թե Իրանը միջամտել է այս անձի սպանությանը»: