Բացահայտվել է որոշ արաբական կառավարությունների համընթացությունն Իսրայելի հետ՝ Պաղեստինի ցեղասպանության ժամանակ
(last modified Mon, 25 Nov 2024 13:48:19 GMT )
Նոյեմբեր 25, 2024 17:18 Asia/Tehran
  • Բացահայտվել է որոշ արաբական կառավարությունների համընթացությունն Իսրայելի հետ՝ Պաղեստինի ցեղասպանության ժամանակ

Pars Today - Պաղեստինի խորհրդարանի փոխնախագահն ասել է. «Գազայի հատվածում ցեղասպանություն է տեղի ունենում Արևմուտքի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ և Թել Ավիվի հետ արաբական կառավարությունների համընթացությամբ:

Անդրադառնալով Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին և ցեղասպանության շարունակությանը, հատկապես Գազայի հատվածի հյուսիսում, Պաղեստինի խորհրդարանի փոխնախագահ Հասան Խարիշեն հայտարարեց, որ այս ցեղասպանությունը տեղի է ունեցել Արևմուտքի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ և Թել Ավիվի հետ արաբական կառավարությունների համընթացությամբ»։

Ըստ Pars Today-ի՝ Խարիշեն հայտարարելով, որ Գազայում անցած տասնչորս ամիսների ընթացքում սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները մարդկության պատմության մեջ աննախադեպ են հավելեց. «Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանությունը Գազայի հատվածում տեղի է ունենում սպանությունների, ավերածությունների, պաշարման, տեղահանումների, սովի և ծարավի միջոցով, իսկ որոշ դեպքերում վարձկաններ են գործի անցնում Գազայի հատված ուղարկվող մարդասիրական օգնությունը գողանալու և այս տարածքի բնակիչներին սպանելու համար»:

Պաղեստինի խորհրդարանի փոխնախագահը ընդգծելով, որ ԱՄՆ-ը և Արևմուտքը ֆինանսական և սպառազինական աջակցություն են ցուցաբերում Սիոնիստական ​​ռեժիմին, և որ այս աննախադեպ հանցագործությունները խայտառակություն են Արևմուտքի համար, նշեց, եթե ​​չլինեին արաբական երկրների համընթացությունն ու լռությունը, և Ամերիկայի ու Արևմուտքի համագործակցությունը պաղեստինյան ժողովրդի դեմ, ապա այդ հանցագործությունները երբեք չէին լինի։