Իսրայելն ու Լիբանանը հրադադար կհաստատեն արդեն վաղը. ԶԼՄ-ներ
(last modified Wed, 27 Nov 2024 03:39:33 GMT )
Նոյեմբեր 27, 2024 07:09 Asia/Tehran
  • Իսրայելն ու Լիբանանը հրադադար կհաստատեն արդեն վաղը. ԶԼՄ-ներ

Նախատեսվում է, մասնավորապես, որ Իսրայելը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացնի Լիբանանի դեմ

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հայտարարել է, որ կառավարությանը կներկայացնի Լիբանանի հետ հրադադարի ծրագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական Channel 12-ին:

Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ծրագիրն արդեն հավանության է արժանացել։

Լիբանանյան Al Mayadeen-ը հայտնում է, որ հրադադարն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին, ժամը 10-ին։

Ըստ դրա, նախատեսվում է, մասնավորապես, որ Իսրայելը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացնի Լիբանանի դեմ, ինչպես նաև աստիճանաբար դուրս կբերի իր զորքերը Լիբանանի տարածքից. դրա համար կպահանջվի մինչև 60 օր:

Իսրայելը հոկտեմբերի 1-ից «Հզբոլլահի» ուժերի դեմ ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ շարունակելով օդային ռմբակոծությունները հարևան երկրում, որտեղ խաղաղ բնակիչներից բացի զոհվել են շիա շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում՝ չդադարեցնելով Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

 

arm.sputniknews