Լիբանանում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226212-Լիբանանում_ուժի_մեջ_է_մտել_հրադադարի_ռեժիմը
Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ 04։00-ին Լիբանանում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2024 06:45 Asia/Tehran

Այսօր առավոտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ 04։00-ին Լիբանանում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։

Կատարի «Ալ Ջազիրա» ցանցը հայտնել է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել Բեյրութի ժամանակով առավոտյան 04։00-ին։ 

 Սիոնիստական բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ հրադադարի համաձայնագրի իրագործումից հետո Իսրայելի բանակը շարունակելու է մնալ հարավային Լիբանանի իր դիրքերում։

Իսրայելի հեռուստատեսությունը հաղորդել է, որ ռեժիմի բանակը հարավային Լիբանանի բնակիչներին խնդրել է առայժմ չշարժվել դեպի տարհանված գյուղեր։

Լիբանանի ԱՆ-ն երեքշաբթի գիշեր հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի  զոհերի թիվը հասել է 3 հազար 823-ի։ Վիրավրովել; է 15 հազար 859 մարդ։ 

Միայն երեկ, Իսրայելի հարձակումների հետևանքով, զոհվել է 55, վիրավորվել՝ 160 մարդ։