Սիոնիստները պահանջում են վերջ դնել Գազայի պատերազմին
ԶԼՄ-ները հաղորդում են, որ սիոնիստները բողոքի ցույցեր են անցկացրել և պահանջում են հրադադար հաստատել Գազայում։
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները կաբինետից պահանջել են դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում և հրադադար հաստատել, ինչպես Լիբանանում։
Ցուցարարները պահանջել են նաև իրականացնել գերիների հետ փոխանակման ծրագիր։
Սակայն ռեժիմի Պատերազմի նախարարության դիմաց կայացած բողոքի ցույցի մասնակիցները հայտարարել են, որ Գազայում հրադադարի հաստատումը նվաստատցուցիչ պարտություն կլինի Սիոնիստական ռեժիմի ղեկավարների համար։
ԶԼՄ-ները հայտնել են, որ բռնազավթված Երուսաղեմում սիոնիստների կողմից կազմակերպված ցույցերի ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ և ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ ցուցարարների։
Միջազգային միջնորդությամբ Սիոնիստական ռեժիմի և Լիբանանի միջև հրադադարն ուժի մեջ է մտել չորեքշաբթի օրը, Բեյրութի ժամանակով առավոտյան ժամը 04:00- ին։