«Հեզբոլլահից» պարտություն կրելուց հետո, Իսրայելը կենտրոնացել է պաղեստինցիների սպանության վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226244-Հեզբոլլահից_պարտություն_կրելուց_հետո_Իսրայելը_կենտրոնացել_է_պաղեստինցիների_սպանության_վրա
Լիբանանում հրադադարի հաստաումից հետո Իսրայելը նպատակ ունի շարունակել Գազայի հատվածի վրա հարձակումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2024 07:27 Asia/Tehran
  • «Հեզբոլլահից» պարտություն կրելուց հետո, Իսրայելը կենտրոնացել է պաղեստինցիների սպանության վրա

Լիբանանում հրադադարի հաստաումից հետո Իսրայելը նպատակ ունի շարունակել Գազայի հատվածի վրա հարձակումները։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Լիբանանում հրադադարի հաստատումից մեկ օր անց,  և Գազայի պատերազմի 419-րդ օրը, Իսրայելը կարծես թե նպատակ ունի ակտիվանել հարձակումները Գազայի հատվածում։ 
Հաղորդվում է, որ ռեժիմը պատրաստվում է ուժեղացնել հարձակումները Գազա քաղաքի հյուսիսում գտնվող Ջաբալիա ճամբարի և ալ-Թավամ ու ալ-Սաֆաթավի շրջանների վրա։
Պաղեստինի ԱՆ վերջին տվյալներով՝ սիոնիստ զավթիչները Գազա քաղաքի հյուսիսում գտնվող Ջաբալիա և Ալ-Թավամ և ալ-Սաֆաթավի շրջաններում  իրականացրել են հարձակումներ, որոնց հետևանքով 33 մարդ զոհվել է, 134 հոգի՝ վիրավորվել։
Այսպիսով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պաղեստինցի զոհերի թիվը հասել է 44 հազար 282-ի,  վիրավորներինը՝ 104 հազար 880-ի։