Թուրքիա. Իսրայելը պետք է փոխհատուցի Լիբանանին հասցված վնասները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226260-Թուրքիա._Իսրայելը_պետք_է_փոխհատուցի_Լիբանանին_հասցված_վնասները
Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում ողջունելով Լիբանանում հրադադարի հաստատումը, ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը պետք է փոխհատուցի Լիբանանին հասցված վնասները։  
(last modified 2025-09-20T15:49:32+00:00 )
Նոյեմբեր 28, 2024 16:58 Asia/Tehran
  • Թուրքիա. Իսրայելը պետք է փոխհատուցի Լիբանանին հասցված վնասները

Թուրքիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում ողջունելով Լիբանանում հրադադարի հաստատումը, ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը պետք է փոխհատուցի Լիբանանին հասցված վնասները։  

Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը հորդորել է ճնշում գործադրել Սիոնիստական ռեժիմի վրա՝ ստիպելու «կատարել այս համաձայնագիրն ու փոխհատուցել Լիբանանին հասցված վնասները»։

Թուրքիան Սիոնիստական ռեժիմին կոչ է արել  մշտական և համապարփակ զինադադար հաստատել Գազայի հատվածում և  անհապաղ դադարեցնել իր ագրեսիվ քաղաքականությունը։

Նշենք, որ Լիբանանի տնտեսությանը և տարբեր հասցված նյութական ու տնտեսական վնասների չափը կազմել է 8,5 միլիարդ դոլար։ Հարձակումների հետևանքով  ավերվել է շուրջ 100 հազար բնակելի միավոր, և այդ հատվածում վնասը կազմել է մոտ. 3,2 միլիարդ դոլար։