Բաշար Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226362-Բաշար_Ասադն_առաջին_անգամ_մեկնաբանել_է_Սիրիայում_ստեղծված_իրավիճակը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և ԱՄԷ նախագահ, Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և մի շարք տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2024 15:59 Asia/Tehran
  •  Բաշար Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և ԱՄԷ նախագահ, Նորին Մեծություն Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահայանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները և մի շարք տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Ասադը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ Սիրիան «կշարունակի պաշտպանել իր կայունությունն ու տարածքային ամբողջականությունը բոլոր ահաբեկիչների և նրանց աջակիցների դեմ, և որ ի վիճակի է իր դաշնակիցների և ընկերների օգնությամբ ջախջախել և վերացնել նրանց, անկախ նրանից, թե որքան ինտենսիվ կլինեն նրանց ահաբեկչական հարձակումները»։

Շեյխ Մուհամեդ բեն Զայեդն իր հերթին վերահաստատել է իր երկրի աջակցությունը սիրիական պետությանը և ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայունության հաստատմանը։

news.am