Իրաքի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը Սիրիայում վերակազմավորվում է
Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը հայտարարել է, որ սիրիական բանակի կազմալուծումից հետո ԻԼԻՊ-ը կարողացել է վերակազմավորվել ու ձեռք բերել մեծ քանակությամբ զենք։
«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ Ֆուադ Հուսեյնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը վերակազմավորվում է։
Մեծ Բրիտանիայի Արևմտյան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով խորհրդատու նախարար Համիշ Ուոլքների հետ հեռախոսազրույցում, Ֆուադ Հուսեյնն ասել է, որ Սիրիայի բանակի կազմաքանդումից հետո, ԻԼԻՊ-ը մեծ քանակությամբ զենք է ձեռք բերել բանակի զենքի պահեստներից, ինչը խմբավորմանը հնարավորություն է տվել ընդլայնել իր վերահսկողությունն ավելի շատ տարածքներում։
Ֆուադ Հուսեյնը նաև զգուշացրել է բանտերից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների փախուստի վտանգի, Ալ-Հոլ ճամբարում իրավիճակի վատթարացման և Սիրիայի ու Իրաքի անվտանգության վրա դրա ազդեցության մասին։ Նա ընդգծել է բոլոր խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ սիրիական քաղաքական գործընթաց սկսելու և միջազգային օգնության տրամադրման կարևորությունը։