Ռուսաստան.«Ահրար Ալ-Շամ և Ջեյշ Ալ-Իսլամ խմբերը ահաբեկիչներ են»
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է.-«Ժնևի բանակցություններին «Ահրար Ալ-Շամ» և «Ջեյշ Ալ-Իսլամ» խմբերի մասնակցությունը չի նշանակում որ նրանք ահաբեկիչներ չեն և նրանք անհատապես են ներկա գտնվելու բանակցություններին »:
Երեքշաբթի փետրվարի 2-ին, Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մամլո կոնֆերանսի ընթացքում Սերգեյ Լավրովն ասել է.-«Համաձայնություն է կայացել, որպեսզի «Ահրար Ալ-Շամ» և «Ջեյշ Ալ-Իսլամ» խմբերը մասնակցեն Սիրիայի խաղաղության հարցով Ժնևի բանակցություններին, սակայն դա չի նշանակում, որ այդ խմբերը օրինական են և ահաբեկչական խմբեր չեն»:
Լավրովն այն պայմաններում է նման արտահայտությամբ հանդես եկել, երբ Ռուսաստանն անգամներ դեմ է եղել Սիրիայի նախագահ՝ Բաշար Ասադի ընդդիմադիր ահաբեկչական խմբերի ներկայությանը Ժնևի խաղաղության բանակցություններին:
Նշելի է, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Կատարը այն երկրներից են, որոնք Սիրիայում հովանավորում են «Ահրար Ալ-Շամ» և «Ջեյշ Ալ-իսլամ» խմբերին:
Հունվարի 29-ին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան Դե Միստուրայի և Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար՝ Բաշար Ալ Ջաաֆարիի միջև կայացած բանակցություններով՝ Ժնևում մեկնարկել է Սիրիայի խաղաղության բանակցությունների նոր փուլը: