Ամերիկյան կործանիչները ռմբակոծել են Եմենը
Ամերիկյան կործանիչները կրկին ռմբակոծել են Եմենը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ուրբաթ առավոտյան ամերիկյան կործանիչները 5 անգամ ռմբակոծել են Սանաայից հյուսիս գտնվող Ամրան նահանգի Հարֆ Սուֆյան քաղաքը։ Ավերածությունների կամ զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել։
Եմենի «Անսարալլահ» շարժման գլխավոր քարտուղար Աբդուլ Մալիք Բադրեդդին ալ-Հութին հինգշաբթի օրը հայտարարել է․ «ԱՄՆ-ի ագրեսիային Եմենի ԶՈՒ պատասխանն ուժեղ է, իսկ արաբական երկրները լուռ ու պասիվ են այդ երկրի գործողությունների դիմաց։ Մենք մի քանի անգամ հարձակվել ենք ամերիկյան «Ռուզվելտ», «Լինքոլն» և «Թրումեն» ռազմանավերի վրա»։
Վերջին ամիսներին, ի աջակցություն Գազայի հատվածում Պաղեստինի ժողովրդի դիմադրության, Եմենի բանակը հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումներ է իրականացրել իսրայելական դիրքերի, հատկապես Թել Ավիվի վրա։