Հութիները պատրաստ են հարձակվել Իսրայելի վրա, եթե վերջինս վերսկսի գործողությունը Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i229134-Հութիները_պատրաստ_են_հարձակվել_Իսրայելի_վրա_եթե_վերջինս_վերսկսի_գործողությունը_Գազայում
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները պատրաստ են վերսկսել հարձակումները Իսրայելի վրա, եթե վերջինս նորից սկսի մարտերը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ապստամբների առաջնորդ Աբդել Մալիք ալ Հութին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 11, 2025 19:26 Asia/Tehran
  • Հութիները պատրաստ են հարձակվել Իսրայելի վրա, եթե վերջինս վերսկսի գործողությունը Գազայում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները պատրաստ են վերսկսել հարձակումները Իսրայելի վրա, եթե վերջինս նորից սկսի մարտերը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ապստամբների առաջնորդ Աբդել Մալիք ալ Հութին։

«Մեր մատը դրած է ձգանի վրա և պատրաստ ենք անհապաղ ուղղել այն իսրայելական թշնամու դեմ, եթե վերջինս վերսկսի ագրեսիան Գազայի հատվածի դեմ»,-ասել է «Անսար Ալլահ»-ի առաջնորդը, որի ելույթը հեռարձակել է հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:

Ալ-Հութիի խոսքով՝ եմենցի ապստամբները նույնպես աջակցում են Լիբանանի ժողովրդին և շիական «Հեզբոլլահ» շարժմանը։ Ըստ նրա՝ չկա ոչ մի նպատակ կամ պատճառ, որը կհիմնավորի Լիբանանի մի մասի շարունակական օկուպացումը։