Բեյրութում նատակ Նասրալլահի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի 79 երկրների ներկայացուցիչներ
(last modified Thu, 13 Feb 2025 06:56:01 GMT )
Փետրվար 13, 2025 10:26 Asia/Tehran
  • Բեյրութում նատակ Նասրալլահի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի 79 երկրների ներկայացուցիչներ

Լիբանանի «Հեզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար, նահատակ սեյեդ Հասան Նասրալլահի հուղարկավորության բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ արարողությունը տեղի կունենա աշխարհի 79 երկրների պատվիրակությունների ներկայությամբ։

Կոմիտեի ղեկավար շեյխ Ալի Դահերը հայտարարել է․ «Հասան Նասրալլահի և նրա եղբոր ու օգնականի՝ Հաշեմ Սաֆիուդդինի հուղարկավորությունը կկայանա փետրվարի 23-ին։   Առաջիկա տասնամյակների ընթացքում այս նահատակները  ոգեշնչելու են աշխարհի ազատատենչ մարդկանց»։

Հղում անելով ԻՍՆԱ-ին՝ Pars Today-ը հաղորդում է, որ շեյխ Զահերն ասել է. «Հուղարկավորության օրն իմպերիալիզմի դեմ պայքարում ճնշվածների առաջնորդի և մարդկության նահատակի հարգանքի օրն է»։

Նա նշել է․ ««Հեզբոլլահի» ղեկավարությունը որոշել է ստեղծել  նահատակների հուղարկավորության բարձրագույն կոմիտե, որը կներառի 10 մասնագիտացված կոմիտե, իսկ «Ես հավատարիմ եմ իմ խոստմանը» կարգախոսի ընտրությունը նշանակում է, որ մենք կպահենք սեյեդի վստահությունը մինչև մեր վերջին շունչը»։

Շեյխ Ալի Դահերը հավելել է. «Արարողությունը կմեկնարկի Բեյրութի  Քամիլ Շամուն մարզադաշտում։ Կոմիտեի տվյալներով՝ արարողությանը կմասնակցեն աշխարհի 79 երկրների պատվիրակություններ»։

Գազայում մեկ տարի հանցագործություններից և պատերազմից հետո, Իսրայելի ոճրագործ ռեժիմը 2024 թվականի սեպտեմբերի 23-ին հարձակվեց Լիբանանի վրա, իսկ սեպտեմբերի 27-ին,  Բեյրութի Դահիյա շրջանի ռմբակոծության ժամանակ սպանեց «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահին:

Սայեդ Հաշեմ Սաֆիուդդինն ով ղեկավարում էր Լիբանանում «Հեզբոլլահի» գործադիր խորհուրդը և համարվում էր նահատակ սեյեդ Հասան Նասրալլահի ամենահավանական իրավահաջորդը նահատակվեց  2024 թվականի հոկտեմբերի 3-ին Բեյրութում Իսրայելի իրականացրած ավիահարվածի ժամանակ։