Թել Ավիվում բախում է տեղի ունեցել ոստիկանների և գերիների հարազատների միջև
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թել Ավիվում բախում է տեղի ունեցել ոստիկանների և գերիների հարազատների միջև։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ բախումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը։ Ըստ այս հաղորդման՝ Գազայի սիոնիստ գերիների ընտանիքները ցույցեր են անցկացրել Թել Ավիվում և պահանջել ավարտին հասցնել պաղեստինյան խմբավորումների հետ գերիների փոխանակման համաձայնագիրը։
Իսրայելի հեռոուստատեսությունը հաղորդել է, որ ոստիկանությունը ցույցն օրինական չի համարել և նրանց ցրելու համար դիմել է ուժի։ Բախումների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Երկուշաբթի սիոնսիտական ԶԼՄ-ները հայտնել էին Քնեսեթի մոտ ոստիկանական ուժերի և սիոնիստ ցուցարարների միջև բախման մասին։ Երուսաղեմում նույն օրը կայացած բողոքի ցույցի մասնակիցները պահանջել էին դադարեցնել Գազայի պատերազմը և ՀԱՄԱՍ-ի հետ համապարփակ համաձայնություն ձեռք բերել գերիների փոխանակման վերաբերյալ:
Կիրակի օրը Թել Ավիվում կայացած ցույցի մասնակիցները քննադատել էին գերիների հարցով Նեթանյահուի կաբինետի անգործությունը և պահանջել իրականացնել գերիների փոխանակման համաձայնագիրը։ Ցուցարարները նաև դեմ էին արտահայտվել «Շաբաքի» ղեկավարին և կառավարության դատական խորհրդականին հեռացնելու որոշումներին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի հասարակությունը, հատկապես սիոնիստ բանտարկյալների ընտանիքները Նեթանյահուին և իշխող կոալիցիայի քաղաքական ու անվտանգության շրջանակներին մեղադրում են Դիմադրության հարձակումներին պատրաստ չլինելու ինչպես նաև պատերազմը կառավարելու անկարողության մեջ։
Սիոնիստ գերիների ընտանիքներն ու ավանաբնակներն «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացրել կառավարության քաղաքականության դեմ, որոնց ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, իսկ մի խումբ ցուցարարներ ձերբակալվել են: Ցուցարարները հայտարարում են, որ ռեժիմի կաբինետն անտեսում է գերիների ճակատագիրը, և որ նրանք կառավարության անդամների որոշումների առաջնահերթությունը չեն: