Իսրայելական անվտանգության կառույցը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելն անհնար է
(last modified Fri, 11 Apr 2025 05:56:33 GMT )
Ապրիլ 11, 2025 09:26 Asia/Tehran
  • Իսրայելական անվտանգության կառույցը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելն անհնար է

Իսրայելական անվտանգության կառույցը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը շատ հզոր արմատներ ունի և շարժումը ոչնչացնելն անհնար է:

2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թել Ավիվը հայտռարարեց, որ պատերազմի նպատակը ՀԱՄԱՍ շարժման ռազմական ենթակառուցվածքները և հրամանատարներին ոչնչացնելն է և սիոնիստ գերիների վերադարձը: Սակայն պատերազմից ավելի քան 18 ամիս անց ՀԱՄԱՍ-ը ոչ միայն չի ոչնչացվել, այլև կարողացել է պահպանել և նույնիսկ վերականգնել իր ռազմական հզորության զգալի մասը:

Հղում անելով ԻՔՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իսրայելի ներքին անվտանգության հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է հիմնված վերլուծություն, որում նշել է, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինում օտար, նոր կամ ժամանակավոր երևույթ չէ, այլ արմատացած շարժում, որը տասնամյակների ընթացքում կարողացել է ինստիտուցիոնալացնել քաղաքական, կրոնական և ազգային գիտակցությունը պաղեստինյան հասարակության մեջ:

Վերլուծության մեջ ասվում է, որ հրադադարի հաստատումից առաջ ՀԱՄԱՍ-ը սկսել է նոր ուժեր   հավաքագրել և կարողացել է պահպանել իր հնարավորությունները՝ Գազայի հատվածում իսրայելական օկուպանտ ուժերի դեմ գործողությունների համար: Ըստ այդմ, չնայած իսրայելական բանակի ջանքերին, ՀԱՄԱՍ-ի թունելները մնում են անձեռնմխելի, և դրանցից շատերը դեռևս չեն հայտնաբերվել։

Սիոնիստական «Մաարիվ» թերթը, վկայակոչելով իսրայելացի վերլուծաբան Ավի Աշքենազիին, հաղորդել է, որ Գազայի պատերազմից 1,5 տարի անց, ՀԱՄԱՍ-ը շարունակում է պահպանել ամբողջական վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ։

Աշքենազին հայտարարել է, որ իսրայելական բանակին հաջողվել է ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա թունելների մոտ 25 տոկոսը, որոնք կարևոր դեր են խաղում շարժման պաշտպանական և հարձակողական ռազմավարության մեջ։

«Հաարեց» թերթը գրել է.«ՀԱՄԱՍ-ն այս պահին կենտրոնացած է ինքնաշեն ռումբերի և պայթուցիկ նիւթերի կառուցման ու արտադրութեան վրա»։

Թերթը հավելում է, որ շարժմանը հաջողվել է հավաքագրել և մարզել շուրջ 40 հազար երիտասարդ նոր ուժերի։ Իսկ դա վկայում է շարժման ռազմական հզորության վերականգնման մասին, չնայած Սիոնիստական ռեժիմի ճնշմանը:

Այս զարգացումները վկայում են, որ Իսրայելը չի հասել Գազայի հատվածում իր երկարաժամկետ նպատակներին, և որ ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է մնալ պաղեստինյան դիմադրության ասպարեզում ակտիվ և արդյունավետ դերակատար: