Եմենում Վաշինգտոնի և Աբու Դաբիի նոր դավադրությունը
-
ԱՄՆ և ԱՄԷ նախագահների հանդիպումը
Կարմի ծովի տարածաշրջանում նոր ճգնաժամ է հասնունանում՝ Եմենի վրա ԱՄՆ օդային հարվածների ուժեղացմամբ և Հոդեյդա ռազմավարական նավահանգստի վրա ԱՄԷ-ի կողմից աջակցվող ուժերի կողմից ցամաքային հարձակման մասին լուրերի տարածումից հետո։
Եմենի վրա ԱՄՆ-ի հարձակումները սկսվել են 2025 թվականի մարտի 15-ին՝ «Անսարալլահին» թուլացնելու և տարածաշրջանում Վաշինգտոնի շահերը պաշտպանելու նպատակով։ Հարձակումների ընթացքում ԱՄՆ-ն թիրախավորել է Եմենի ռազմական և տնտեսական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով զոհվել են խողաղ բնակիչներ։
The Wall Street Journal-ը գրում է, որ Եմենի Հոդեյդա և Սանաա նահանգների վրա ԱՄԷ-ի կողմից աջակցվող Հարավային Անցումային խորհրդի ուժերի կողմից ցամաքային հարձակման հավանականությունը մեծացել է: Այս ուժերը, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օդային աջակցությամբ, պատրաստվում են Հոդեյդա ռազմավարական նավահանգիստը գրավելու ռիսկային գործողությանը, որը Եմենի միակ գլխավոր անցումն է։
Pars Today-ի այս հոդվածը դիտարկում է Հոդեյդա նավահանգստի կարևորությունը և Եմենի վրա ցամաքային հարձակման հնարավոր հետևանքները:
Հոդեյդա՝ Եմենի գլխավոր արյունատար անոթը
Հոդեյդա նավահանգիստը, որը վերահսկվում է Եմենի ազգային փրկության կառավարության կողմից, ոչ միայն կարևոր առևտրային անցակետ է, այլև մարդասիրական օգնության՝ երկիր մուտք գործելու հիմնական ուղին: Հոդեյդայի շրջափակումը միլիոնավոր եմենցիների կդատապարտի սովի և դեղորայքի պակասի։ Միջազգային կազմակերպությունները նախազգուշացրել են, որ այդ քայլը կսրի հումանիտար ճգնաժամը:
Տարածաշրջանային դերակատարների հակասական շահերը
Աջակցելով Հարավային անցումային խորհրդին՝ ԱՄԷ-ն ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Կարմիր ծովում և մրցակցել Սաուդյան Արաբիայի հետ։ Սաուդցիները, սակայն, որոնք դասեր են քաղել Եմենի հետ ութամյա պատերազմի փորձից, չեն ցանկանում նոր արկածախնդրություն սկսել: Շահերի այս բախումը բարդացրել է ԱՄՆ-ի երկու ավանդական դաշնակիցների համագործակցությունը:
Տարածաշրջանային հետևանքներ
Եմենն առանցքային դեր է խաղում համաշխարհային էներգետիկ շուկայում, Բաբ ալ-Մանդաբ նեղուցի նկատմամբ վերահսկողության շնորհիվ: Շարունակվող հակամարտությունը կարող է խաթարել այս կենսական միջանցքի գործունեությունը և բարձրացնել էներգիայի գները: Մյուս կողմից, Եմենում ուժեղացել է ժողովրդական դիմադրությունը և մեծացել է ներքին միասնությունը արտաքին միջամտության դեմ։ Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ առանց քաղաքական լուծման այս հակամարտությունները ոչ միայն ապակայունացնեն Եմենը, այլև կվտանգեն պատերազմի տարածումը։
«Անսարալլահի» դերը դիմադրության առանցքում
«Ալ-Աղսայի» փոթորիկ գործողությունը ցույց տվեց, որ «Անսարալլահը» Կարմիր ծովում Դիմադրության առանցքի առանցքային ուժն է։ Տարածաշրջանում ավելի քան 350 գործողությունների արդյունքում եմենցիները շեղել են առևտրային նավերի երթուղիները և կաթվածահար են արել օկուպացված Պաղեստինի Էյլաթ նավահանգիստը: Այս գործողությունները ստիպել են Միացյալ Նահանգներին ուղղակիորեն ներգրավվել հակամարտության մեջ և ռմբակոծել Եմենի թիրախները:
Ի վերջո, կարելի է ասել, որ Հոդեյդայի վրա հնարավոր հարձակումը ռիսկային խաղ է Միացյալ Նահանգների և ԱՄԷ-ի համար, որը կարող է հանգեցնել քայքայող պատերազմի, հումանիտար ճգնաժամի և տարածաշրջանային համատարած լարվածության: