Օկուպացված տարածքներիում բռնկված հրդեհը հասել է Իսրայելի զրահատեխնիկայի թանգարան
Հրդեհի հետևանքով սիոնսիստաբնակ ավանների տարհանումը շարունակվում է։ ԶԼՄ-ները հայտնում են, որ կրակը հասել է Իսրայելի զրահատեխնիկայի թանգարան։
Pars Today-ի փոխանցմամբ՝ իսրայելական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութում երևում է, որ հրդեհը հասել է օկուպացված Երուսաղեմի մոտակայքում, Լատրունում գտնվող Իսրայելի զրահատեխնիկայի թանգարան։ Հաղորդվում է նաև, որ հրդեհը սկսել է տարածվել նաև Պաղեստինի հյուսիսում գտնվող Աֆուլա քաղաքում։
Իսրայելական 12-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ Իտալիան և Հունաստանը առաջին երկրներից էին, որոնք դրական են արձագանքել հրդեհը զսպելու հարցում օգնություն ցուցաբերելու Իսրայելի խնդրանքին։
Իսրայելական լրատվամիջոցները նաև հայտնել են, որ Արևմտյան Երուսաղեմի օկուպացված լեռներում լայնածավալ հրդեհների հետևանքով կա 12 վիրավոր։
Այս կապակցությամբ Իսրայելի հրշեջ-փրկարարական կազմակերպության ղեկավար Ամիթ Սեգալը նշել է, որ հրդեհը հավանաբար կշարունակի տարածվել առնվազն մինչև վաղը։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ մինչ այժմ երեք մարդ է ձերբակալվել՝ դիտավորյալ հրդեհելու կասկածանքով։
Հաղորդվում է, որ հրդեհների վայրի մոտ գտնվող Աշդոդի տարածքում գնացքների աշխատանքը դադարեցվել է։