Ալ-Ջոլանիի նպատակն ազգային միասնությո՞ւնն է, թե՝ կրոնական կոտորած
Reuters-ը բացահայտել է Ահմեդ ալ-Շարաայի կամ ալ-Ջոլանիի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում ալավի խաղաղ բնակիչների լայնածավալ սպանությունները։
Զեկույցում անդրադարձ է կատարվել ալ-Ջոլանիի կառավարությանը հավատարիմ ուժերի բռնի գործողություններին։ Կառավարություն, որը իշխանության գլխին է արդեն վեց ամիս և հիմնականում կազմված է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման նախկին անդամներից։
Reuters-ի տվյալներով՝ միայն 2025 թվականի մարտին կրոնական հողի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1500 ալավի, այդ թվում՝ կանայք, երեխաներ, տարեցներ և հաշմանդամներ։ Այս թիվը շատ ավելի բարձր է, քան նախնական տվյալները և նույնիսկ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի զեկույցում նշված տվյալները, որը հայտարարել էր 745 քաղաքացիական անձի սպանվելու մասին։
Զեկույցում նշվում էր այս հարձակումներում այնպիսի ստորաբաժանումների անմիջական դերի մասին, ինչպիսիք են «Օթման» բրիգադը, 400-րդ ստորաբաժանումը և նույնիսկ Սիրիայի Ներքին գործերի նախարարության որոշ ստորաբաժանումներ։ Հարձակումների ժամանակ ժամանակ հարձակվողները գյուղեր են մտել անունների ցուցակներով և թիրախավորել են մարդկանց՝ հիմնվելով կրոնի կամ ազգանվան վրա։ Որոշ զոհեր նույնիսկ ավելի վաղ ներում էին ստացել կառավարության կողմից։
Շատ տարածքներում ալավի բնակիչները լիովին վտարվել են և փոխարինվել սուննի ընտանիքներով։ Հաղորդագրության մեջ ասված է, որ «Դուք սուննի՞ եք, թե՞ ալավի՞» հարցը առաջին նախադասությունն է եղել, որ հարձակվողներն ասել են տներ մտնելիս։
Չնայած Ալ-Ջոլանին այս բախումներից հետո խոսել է «ազգային միասնության» անհրաժեշտության մասին, Reuters-ի զեկույցումա սվում է, որ ալավիների սպանության գործընթացը շարունակվում է, և այս կառավարության գործողությունների բնույթն ավելի շատ նման է կրոնական զտումների, քան ազգային հաշտեցման ջանքերի։