12-օրյա պատերազմի ավերակները․ Իսրայելում հարյուր հազարավոր բնակարաններ մնում են չբնակեցված
Եբրայալեզու ԶԼՄ-ները գրում են, որ Սիոնիստական ռեժիմն ապացուցեց, որ ո՛չ պաշտպանության շրջանում ուներ ներքին ճակատը և շենքերը պաշտպանելու կարողություն, ո՛չ էլ Իրանի հրթիռային հարվածից հետո։
«Իսրայել Հայոմ» թերթը մի հոդվածում գրել է. «Իսրայելում (օկուպացված Պաղեստին) հարյուր հազարավոր բնակարաններ դեռևս չեն վերակառուցվել, մինչդեռ վերջին պատերազմը ապացուցեց, որ Իսրայելը պետք է արագ վերակառուցի ավերվաած շրջանները»։
Թերթը գրել է, որ 12-օրյա պատերազմից առաջ եղած անարդյունավետ աշխատանքը, 12-օրյա պատերազմից հետո առկա անգործունակության հետ միասին, մեծ թվով խնդիրներ են ստեղծել Իսրայելի համար։
Հոդվածագիրը նշում է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Բաթ Յամում առնվազն 17 խոշոր շենք է ավերվել։ Ռեհովոտում նմանատիպ ճակատագրի է արժանացել տասներեք շենք, իսկ Ռաման Գանում՝ ութ շենք։ Ավերվել են նաև մեծ թվով ենթակառուցվածքային կառույցներ։
Բաթ Յամի քաղաքապետ Զվիկա Բրուտը լավատեսորեն տրամադրված չէ կենտրոնների արագ և վաղ վերակառուցման հարցում։
Նա «Իսրայել Հայոմ»-ին ասել է. «Իրանական հրթիռները քաղաքում լայնածավալ ավերածություններ են իրականացրել։ Նույնիսկ եթե մենք հնարավորինս արագ գործենք վերականգնման համար, այս գործընթացը կտևի 2-3 տարի։ Սակայն պաշտոնական կառույցների ու քաղաքապետարանի բոլոր կարողությունները նույնպես պետք է գործի դրվեն, և փոփոխություններ կատարվեն օրենքներում»։
Ըստ թերթը հրպարակած վիճակագրության՝ ժամանակավորապես տեղավորված սիոնիստների թիվը գերազանցել է 12 հազարը։ Նրանք տեղավորվել են 90 հյուրանոցներում։ Մահացածների թիվը հայտարարվել է 29 հոգի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 3 հազար 400։ Փոխհատուցման համար ստացվել է 38 հազար 700 դիմում՝ ավելի քան 7 միլիարդ շեկել արժեքով։ Սա, իհարկե, բացի անվտանգության ծախսերից, որոնք գերազանցել են 40 միլիարդ շեկելը։
Լրատվամիջոցների կողմից ուղղակի կամ անուղղակի ձևով բարձրացված ամենակարևոր հարցերից մեկն իրանական հրթիռների կողմից Իսրայելի ռազմական և անվտանգության կառույցներին հասցված վնասի և զոհերի ծավալն է։ Սակայն Թել Ավիվը թույլ չի տալիս այդ մասին տեղեկատվության հրապարակել։
Այն պայմաններում, երբ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցում էին, հունիսի 13-ի առավոտյան, Իրանի միջուկային ծրագրի սպառնալիք լինելու պատրվակով, Իսրայելը հարձակումներ սկսեց Իրանի դեմ, ինչը հանգեցրեց Թեհրանի և Թել Ավիվի միջև 12 օր տևած հակամարտության։
Այնուհետև ռեժիմը դիմեց ԱՄՆ-ին, խնդրելով աջակցել Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ հարձակումը։ Օբբյեկտներ, որոնք գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ Այս ագրեսիային ի պատասխան՝ Իրանը թիրախավորեց Կատարում գտնվող «Ալ-Ուդեյդ» ամերիկյան ռազմաբազան։