Գազայի քանի՞ տոկոսն է ոչնչացվել Սիոնիստական ռեժիմի կողմից
Euro-Mediterranean Human Rights Monitor կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մանրամասն նկարագրվում է Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի ավերածությունների ծավալը։
Չորեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ կազմակերպությունը նշել է, որ Իսրայելի ռեժիմը Գազայի պաղեստինցիներին վերաբերվել է որպես զանգվածային կալանքի կենտրոնում գտնվող կալանավորների։
Pars Today-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը հայտարարել է. «Գազայում, որտեղ բնակվում է ավելի քան 2.3 միլիոն պաղեստինցի, բնակչության խտությունն այնպիսին է, որ նման ցուցանիշ չի գրանցվել Երկրի վրա որևէ այլ բնակեցված տարածքում»։
Հայտարարության մեջ ասված է․ «Իսրայելական բանակը Գազայի տարածքի 85 տոկոսը վերածել է փակ տարածքների՝ հարկադիր տեղահանման հրամանների կամ անօրինական ռազմական վերահսկողության միջոցով։ Այն տարածքները, որտեղ պաղեստինցիները տեղափոխվում են ստիպողաբար, և որոնք Իսրայելի պնդմամբ անվտանգ են, ոչ այլ ինչ են, քան նոր մահվան թակարդներ։
Բռնի տեղահանման միջոցով Իսրայելը փորձում է ստեղծել ժողովրդագրական փոփոխություններ և Գազան վերածել անմարդաբնակ տարածքի՝ լիակատար ռազմական վերահսկողության ներքո։
Կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ փաստաթղթավորված է Գազայի հատվածում տների ավելի քան 92 տոկոսի ոչնչացումը և դպրոցների ավելի քան 80 տոկոսի լուրջ, լրիվ կամ մասնակի վնասը։
Այդ ժամանակվանից ի վեր Իսրայելը քանդել է Գազայի հատվածի բոլոր համալսարանները և քարտեզից ամբողջությամբ ջնջել թաղամասերը, քաղաքները, գյուղերը և ճամբարները։
Euro-Mediterranean Human Rights Watch-ը նշել է. «Իսրայելը շարժվում է դեպի իր հանցագործությունների վերջին փուլը, որի հիմնական նպատակը պաղեստինցիների զանգվածային վտարումն է իրենց հողերից, մասնավորապես՝ Գազայի հատվածից»։