Հանիզադե. 6 վետոյով, ԱՄՆ-ն դարձել է Գազայում Իսրայելի հանցակիցը
Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Գազայի՝ սովից այլևս լույս չճառող աչքերով տառապող երեխաների ցավալի պատկերների հրապարակումը բազմաթիվ արձագանքներ է ունեցել աշխարհում:
Լուրերը վկայում են, որ Գազայի բնակչության համարյա 100 տոկոսը տառապում է սովից, իսկ փողոցներում ուշագնաց երեխաների, կանանց և տարեցների ցավալի տեսարանները դարձել են սովորական երևույթ։
Միջազգային հարաբերությունների փորձագետ Հասան Հանիզադեն այս կապակցությամբ ասում է. «Գազայում Իսրայելի կողմից գրեթե 22 ամիս շարունակվող հանցագործություններից հետո իրավիճակը կրիտիկական է, և ամեն օր նահատակվում են տասնյակ անմեղ մարդիկ, հատկապես կանայք և երեխաներ, որոնք սպասում են պարենային օգնություն ստանալու համար»։
Նա հավելել է. «Ցավոք, Սիոնիստական ռեժիմն, օգտվելով միջազգային հանրության լռությունից և Գազայի ճգնաժամը կարգավորելու՝ արաբական ու իսլամական երկրների անկարողությունից, շարունակում է ամեն օր սպանել Գազայի անպաշտպան ժողովրդին։

Ներկա իրավիճակում, ՄԱԿ-ը, Անվտանգության խորհուրդը և ԵՄ անդամ պետությունները, ցավոք, անզոր են Գազայում ցեղասպանության դեմ և չեն կարող օգտագործել իրենց կարողությունները՝ ճգնաժամին վերջ դնելու համար։ Համաշխարհային խաղաղության պահպանման պատասխանատու ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես ապացուցեց այդ հարցում իր անզորությունը»։
Փորձագետը նշել է. «Ամերիկացիները վետոյի իրավունքն օգտագործում են ամեն անգամ, երբ ներկայացվում է Գազայի պատերազմը դադարեցնելու ծրագիր։ Վերջին 22 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն վեց անգամ վետո է դրել նման բանաձևերի նախագծերի վրա։ Սա վկայում է այն մասին, որ միջազգային կառույցներն աշխատում են հօդուտ Սիոնիստական ռեժիմի»։
Հանիզադեն ասել է․ «Եվ հիմա իսլամական աշխարհը պետք է օգտագործի իր բոլոր կարողությունները՝ Սիոնիստական ռեժիմին դիմակայելու համար։ Մասնավորապես, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը ներառում է 55 երկիր, պետք է գագաթնաժողով գումարի առաջնորդների մակարդակով և ընդունի անհրաժեշտ մեխանիզմներ՝ Սիոնիստական ռեժիմին պատժելու համար՝ խզելով ցանկացած համագործակցություն և իսլամական երկրների երկինքը փակելով ռեժիմի օդանավերի համար։ Սակայն կարծես թե իսլամական երկրների առաջնորդների մոտ այդ կամքը բացակայում է։
Նա հայտարարել է. «Այս հանցավոր իրավիճակը կշարունակվի։ Սիոնիստական ռեժիմը փորձում է ամբողջությամբ ոչնչացնել Գազան, որպեսզի տարածքի երկու միլիոնից ավելի բնակիչների համար բնակության տեղ չմնա»։
Միջազգային հարաբերությունների փորձագետն ասել է. «Սիոնիստական ռեժիմը ձգտում է Ղազայի բնակիչներին բռնի կերպով տեղափոխել Սիրիա։ Այս իրավիճակը կարող է շարունակվել նաև ապագայում, և Սիոնիստական ռեժիմը կարող է օգտվել Սիրիայի ճգնաժամային պայմաններից՝ Գազայի այս բնակիչներին Սիրիա հարավ տեղափոխելու համար»: