Վելայաթին և Նուրի ալ-Մալեքին ընդգծել են աջակցությունը Դիմադրության ճակատին
ԻԻՀ գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը և Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալեքին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային զարգացումները և ընդգծել աջակցությունը Դիմադրության ճակատին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցում Վելայաթին Իրաքի նախկին վարչապետին մաղթել է առողջություն և լիակատար ապաքինում, և գնահատել է նրա արդյունավետ դերը Դիմադրության ճակատին աջակցելու գործում։
Շնորհակալություն հայտնելով Վելայաթիի ուշադրության համար՝ Նուրի ալ-Մալեքին ընդգծել է Դիմադրության ճակատի ղեկավարների միջև հաղորդակցության և համակարգման կարևորությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի վերջին զարգացումների, մասնավորապես՝ Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից Իսլամական դիմադրության դեմ ուղղված նոր սադրանքների շուրջ։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստների կողմից Դիմադրության ճակատը թուլացնելուն ուղղված վերջին գործողություններին՝ Վելայաթին ընդգծել է. «Աստծո կամքով, ձեր և Դիմադրության ճակատի օգնությամբ, մենք կդիմադրենք ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին և թույլ չենք տա, որ նրանց չար նպատակներն իրականանան»։
Անդրադառնալով տարածաշրջանի զգայուն իրավիճակին՝ Նուրի ալ-Մալեքին ասել է. «Մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են զինաթափել Լիբանանի «Հեզբոլլահը»։ Եվ անկասկած, հաջորդն Իրաքի «Հաշդ ալ-Շաաբի» ուժերի և այլ խմբավորումների հերթն է։ Մենք թույլ չենք տա, որ այդ ծրագիրն իրականություն դառնա և դրանց դեմ կկանգնենք Դիմադրության ճակատի հետ միասին»։
Երկու երկրների պաշտոնյաներն ընդգծել են, որ Լիբանանի «Հեզբոլլահ»-ի և Իրաքի «Հաշդ ալ-Շաաբի ուժերի զինաթափումը Դիմադրության ճակատը թուլացնելու ամերիկա-սիոնիստական ծրագրի մի մասն է, և տարածաշրջանի ժողովուրդները չպետք է թույլ տան, որ այս վտանգավոր նախագիծը կյանքի կոչվի։