Եմենի հարավում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i23728-Եմենի_հարավում_պայթյունների_հետևանքով_զոհերի_թիվը_հասել_է_42_ի
Եմենի հարավում` Էլ Մուկալա քաղաքում, տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է Reuters գործակալությունը` անվտանգության ծառայության աղբյուրներին հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2016 06:29 Asia/Tehran
  • Եմենի հարավում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի

Եմենի հարավում` Էլ Մուկալա քաղաքում, տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է Reuters գործակալությունը` անվտանգության ծառայության աղբյուրներին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել է 38 զոհի և 24 վիրավորի մասին: Պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Նրանց նպատակն են եղել ռազմական օբյեկտները:

Աղբյուրը նշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այդ պայթյունների պատասխանատվությունը, ինչպես նաև հայտնել է 8 մահացած գրոհայինի մասին, որոնց զոհն է դարձել 50 մարդ: Տեղի իշխանությունները, հղում անելով ականատեսներին, հայտնել են քաղաքի 4 շրջաններում իրականացված 5 հարձակումների մասին: