Եմենի հարավում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Հունիս 28, 2016 06:29 Asia/Tehran
Եմենի հարավում` Էլ Մուկալա քաղաքում, տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է Reuters գործակալությունը` անվտանգության ծառայության աղբյուրներին հղումով:
Ավելի վաղ հաղորդվել է 38 զոհի և 24 վիրավորի մասին: Պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Նրանց նպատակն են եղել ռազմական օբյեկտները:
Աղբյուրը նշում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է այդ պայթյունների պատասխանատվությունը, ինչպես նաև հայտնել է 8 մահացած գրոհայինի մասին, որոնց զոհն է դարձել 50 մարդ: Տեղի իշխանությունները, հղում անելով ականատեսներին, հայտնել են քաղաքի 4 շրջաններում իրականացված 5 հարձակումների մասին:
Պիտակ