Եմենի հութիները հայտնել են, թե որ դեպքում կդադարեցնեն հարվածներ հասցնել Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238024-Եմենի_հութիները_հայտնել_են_թե_որ_դեպքում_կդադարեցնեն_հարվածներ_հասցնել_Իսրայելին
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը կդադարեցնի Իսրայելի հրթիռակոծումն ու Կարմիր ծովում նրա հետ կապված նավերին հարվածները, եթե Իսրայելը հետևի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին։
(last modified 2025-10-12T16:04:03+00:00 )
Հոկտեմբեր 12, 2025 19:34 Asia/Tehran
  • Եմենի հութիները հայտնել են, թե որ դեպքում կդադարեցնեն հարվածներ հասցնել Իսրայելին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը կդադարեցնի Իսրայելի հրթիռակոծումն ու Կարմիր ծովում նրա հետ կապված նավերին հարվածները, եթե Իսրայելը հետևի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին։

«Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Անսար Ալլահ» քաղաքական բյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։

«Մեր ռազմական գործողությունները կդադարեցվեն, եթե իսրայելական թշնամին հետևի համաձայնագրին, բայց մենք կշարունակենք հետևել դրա կատարմանը», - ասել է ալ-Ասադը՝ հավելելով, որ եթե Իսրայելը վերսկսի գործողությունները և շրջափակումը Գազայում, իրենք կշարունակեն  ռազմական գործողությունները ավելի ինտենսիվ տեմպերով, քան նախկինում՝ նրանց վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի  դադարեցնեն  ագրեսիան։Հոկտեմբերի 10-ին, Գազայի հատվածում մարտերը դադարեցվել են։ Դրանից առաջ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելը համաձայնության են եկել իրականացնել հակամարտության դադարեցման ծրագրի առաջին փուլը։