Հութիների առաջնորդը հայտարարել է՝ ողջ զենքն ինքնուրույն են արտադրում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238314-Հութիների_առաջնորդը_հայտարարել_է_ողջ_զենքն_ինքնուրույն_են_արտադրում
Ալ-Հուսիին նաև հայտարարել է, որ հութիների հրթիռների արտադրությունը «շարունակական զարգացման ճանապարհին է»։
(last modified 2025-10-22T06:38:37+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 10:08 Asia/Tehran
  • Հութիների առաջնորդը հայտարարել է՝ ողջ զենքն ինքնուրույն են արտադրում

Ալ-Հուսիին նաև հայտարարել է, որ հութիների հրթիռների արտադրությունը «շարունակական զարգացման ճանապարհին է»։

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական շարժման՝ «Անսար Ալլահ» ` առաջնորդ Աբդել Մալիկ ալ-Հուսիին հայտարարել է, որ իրենք զարգացած ռազմական արդյունաբերություն ունեն և ինքնուրույն են արտադրում ողջ զենքը՝ ատրճանակներից մինչև հրթիռներ։ Այս մասին նա հայտարարել է «Al Masirah» հեռուստաալիքի եթերում։

«Եմենն այժմ արաբական աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ռազմատեխնիկական արտադրության հարցում։ Մեր երկրի ռազմական արդյունաբերությունն ամեն ինչ արտադրում է՝ ատրճանակներից մինչև «Կալաշնիկով» ինքնաձիգներ, հրետանի, դիպուկահար հրացաններ, անօդաչուներ և տարատեսակ հրթիռներ», – ասել է նա։

Ալ-Հուսիին նշել է, որ հութիների հրթիռների արտադրությունը «շարունակական զարգացման ճանապարհին է», ինչպես նաև «նշանակալի առաջընթաց է գրանցվել անօդաչուների ստեղծման գործում»։