ՀԱՄԱՍ-ը ողջունում է Միջազգային դատարանի որոշումը՝ ի պաշտպանություն UNRWA-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238360-ՀԱՄԱՍ_ը_ողջունում_է_Միջազգային_դատարանի_որոշումը_ի_պաշտպանություն_unrwa_ի
ՀԱՄԱՍ-ը ողջունել է Միջազգային դատարանի խորհրդատվական որոշումը, որով մերժվել են ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) դեմ Սիոնիստական ռեժիմի պահանջները։
(last modified 2025-10-23T08:43:58+00:00 )
Հոկտեմբեր 23, 2025 12:13 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը ողջունում է Միջազգային դատարանի որոշումը՝ ի պաշտպանություն UNRWA-ի

ՀԱՄԱՍ-ը ողջունել է Միջազգային դատարանի խորհրդատվական որոշումը, որով մերժվել են ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) դեմ Սիոնիստական ռեժիմի պահանջները։

Iran Press-ի փոխանցմամբ՝ շարժումը հայտարարել է, որ UNRWA-ն, ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ միասին, կենսական դեր են խաղում Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդին օգնություն տրամադրելու գործում։

ՀԱՄԱՍ-ը նաև կարևորել է սովը որպես պատերազմի զենք կիրառելու  արգելքի վերաբերյալ դատարանի որոշումը, և հայտարարել. «Միջազգային դատարանի բանաձևը, որը արգելում է սովը որպես պատերազմի զենքի կիրառելը, հաստատում է Սիոնիստական օկուպնտ ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը»։

UNRWA-ն մեղադրվել է իսրայելցիների և պաղեստինցիների միջև իր չեզոքությունը խախտելու մեջ, սակայն Միջազգային դատարանը որոշմամբ մերժել է Իսրայելի մեղադրանքը։ Չորեքշաբթի օրը կայացած նիստում, դատարանը որոշել է, որ UNRWA-ն չի խախտել իր չեզոքությունը։

ՄԱԿ-ի Գերագույն դատարանը  իրավական որոշում է կայացրել, ըստ որի՝Իսրայելը, որպես օկուպանտ ռեժիմ, պարտավոր է նպաստել Գազա մարդասիրական օգնության մուտքին։