ԱՄՆ-ի անվերապահ աջակցության պատճառով Իսրայելը խախտում է միջազգային իրավունքի սահմանները
Արաբ գրող և հետազոտող Մուհամմադ Ալին, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին անվերապահ աջակցությանը, նշել է, որ դրա արդյունքում Իսրայելը վերածվել է անօրինական ռեժիմի, որը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքի կանոնները և հանցագործություններ է իրականացնում Գազայի հատվածում։
«Ալ-Մասիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցումմ անդրադառնալով ռեժիմի գործողությունների նկատմամբ ՄԱԿ-ի հետ կապված հաստատությունների աճող դժգոհությանը Մուհամմադ Ալին ասել է. «Այսօր միջազգային կառույցներին զայրացնում են ոչ միայն Իսրայելի հանցագործությունները, այլև ԱՄՆ-ի կողմից քաղաքական և իրավական ոլորտներում այդ գործողությունների քողարկումը։ ԱՄՆ-ի աջակցության արդյունքում, ռեժիմը չի կրում որևէ պատասխանատվություն»։
Անդրադառնալով Գազայի պատերազմի միջտարածաշրջանային հետևանքներին՝ արաբ հետազոտողը հավելել է. «Այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ծանր բեռ են դարձել բոլոր միջազգային հարցերի համար, և կա վտանգ, որ Գազայում միջազգային իրավունքի անտեսումը կդառնա վտանգավոր մոդել ապագա հակամարտությունների համար»։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումները ակնհայտորեն հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և գործնականում խրախուսել են Իսրայելի ավտորիտար քաղաքականությունը։
Ալին ասել է. «Սիոնիստական ռեժիմի ներկայիս քաղաքականությունը հիմնված է Գազայի բնակիչների վրա առավելագույն ճնշում գործադրելու և միաժամանակ միջազգային ճնշումը նվազեցնելու վրա՝ առանց պաղեստինցիներին որևէ իրավունք կամ արտոնություն տրամադրելու. մոտեցում, որը իրականացվում է որոշ տարածաշրջանային և միջազգային գործիչների հետ համագործակցությամբ»։
Վալիդ Մուհամմադ Ալին նշել է, որ Իսրայելի օկուպանտ ռեժիմը չի վարանում թիրախավորել միջազգային հաստատությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA), որպեսզի թուլացնի այդ կազմակերպությունների դերը օկուպացված տարածքներում։
Արաբ հետազոտողն ընդգծել է, որ ռեժիմի հանցագործությունները միջազգային կազմակերպություններին ստիպել են ավելի հստակ դիրքորոշումներ ընդունել, հատկապես այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Գազայի իրադարձությունները համարեց «ցեղասպանության» օրինակ և պատասխանատվության կանչեց Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաներին. գործընթաց, որն անխուսափելի է դարձնում միջազգային հանրության և ռեժիմի միջև ավելի լուրջ բախումը։