Լիբանանում երկու հայ է զոհվել
Ապրիլ 13, 2026 14:09 Asia/Tehran
Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության բանակի դեմ մարտերում զոհվել են լիբանանահայ քրիստոնյաներ Ադամ Գրիգոր Հեքիմյանն ու Մանուել Բաբիկյանը։
Նրանք «Հեզբոլլահի» մարտիկների հետ միասին մասնակցել են իրենց հայրենիքի պաշտպանությանը։ Այս մասին հայտնում է «Первый ближневосточный» Telegram-ալիքը։
Երկուսն էլ Լիբանանի միջազգային համալսարանի աշխատակիցներ են եղել։
Հատկանշական է, որ «Հեզբոլլահին» պատմականորեն սատարում են ոչ միայն շիաները, այլև տարբեր կրոնական ու քաղաքական հայացքներ ունեցող լիբանանցի հայրենասերներ, այդ թվում՝ քրիստոնյաներ, աթեիստներ և կոմունիստներ։
Պիտակ