«Հեզբոլլահ»-ի պաշտոնյա. Դիմադրությունը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի լիակատար ազատագրումը
«Հեզբոլլահ»-ի քաղխորհրդի փոխնախագահն անդրադառնալով սիոնսիտական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ շարժման դիրքորոշումանն ասել է, որ դիմադրությունը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի լիակատար ազատագրումը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Մահմուդ Ղամաթին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի հետ անուղղակի բանակցություններ տեղի չեն ունենա, քանի դեռ նախապես չի հաստատվել լիակատար և համապարփակ հրադադար։
Անդրադառնալով Դիմադրության գործողությունների շարունակությանը՝ պաշտոնյան նշել է, որ պայքարը կշարունակվի մինչև Լիբանանի տարածքի յուրաքանչյուր թիզի ազատագրում։
Նա նաև աջակցել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի վճռական դիրքորոշմանը՝ ով մերժել է սիոնիստ թշնամու հետ ցանկացած ուղղակի բանակցություններ։
Մահմուդ Ղամաթին զգուշացրել է, որ Իսրայելի հանցագործությունների նկատմամբ Դիմադրության համբերությունը հավերժական չէ, և որ դիմակայությունը շարունակվելու է, անկախ Իսրայելի և Իրանի միջև լարվածությունից։