Բաղդադում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 290-ի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i25018-Բաղդադում_ահաբեկչությունների_զոհերի_թիվը_հասել_է_290_ի
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Mayadeen-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2016 05:49 Asia/Tehran
  • Բաղդադում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 290-ի

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 290-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Mayadeen-ը:

Հեռուստաալիքի տվյալներով, հիվանդանոցներում դեռեւս 180 վիրավոր կա: Եվս 17 մարդ անհետ կորած է համարվում:

Բաղդադի բազմամարդ Քարադա շրջանում ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, իսկ երկրորդ պայթյունը գրանցվել է Աշ-Շաաբ շրջանում, շուկայի հարեւանությամբ:

Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» զինյալները: